ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը «Վերջին զանգի» կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ՀՀ ոստիկանության կայքում։
«Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։ Ծնողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները»,– նշված է հայտարարության մեջ։
Կարապետյանը շեշտել է, որ ներողամտություն չեն դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները տեղափոխվելու են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
Հնարավոր է` Հայաստանում նոր դպրոցներ բացվեն ազգային փոքրամասնությունների համար
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ»,– եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք` ուսումնական տարին 12-րդ դասարանների համար ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:
«Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ». այբբենարան-կոմիքսը կօգնի երեխաներին