«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործարկված նոր բաղադրիչի ներդրման ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է: Տևական դադարից հետո զբոսաշրջիկները հնարավորություն կունենան վայելել արգելոցի ինքնատիպ բնության ու պատմաճարտարապետական հուշարձանների գեղեցկությունը: Ծրագրի մեկնարկին մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբոսաշրջիկներին է ներկայանում նոր առաջարկով: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ արգելոցի տարածքում ներդրվել է էկոտուրիզմի բաղադրիչը: Այն հնարավորություն կտա արգելոցը վերածել էկոզբոսաշրջային տեղանքի և հայկական բնաշխարհը ներկայացնել հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներին:
![Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791355_0:0:1600:1067_1920x0_80_0_0_15f98ba91d9f5416ffe5a0daa48fe4fd.jpg)
«Բնության հատուկ պահպանվող տարածքներում կանգուն են հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պատմամշակութային արժեքներ, գեղատեսիլ վայրեր, այդ թվում նաև հատուկ պահպանվող ռեժիմի հուշարձաններ: Մեր խնդիրն է այդ պատմաճարտարապետական հուշարձանների և բնության հուշարձանների վրա մարդու ներգործությունը հասցնել նվազագույնի և այդ ահռելի ժառանգությունը փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասաց ծրագրի մեկնարկին ներկա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
![Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791360_0:0:1600:1067_1920x0_80_0_0_e51576814de502997566589602f105c3.jpg)
Զբոսաշրջիկների համար առանձնացվել են տարբեր արահետներ, գործում են երթուղիների տարբեր առաջարկներ: Այստեղ առանձնացված հատուկ արահետներով, հիմնականում՝ էկոտեսուչների ուղեկցությամբ զբասաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Հավուց Թառ վանք, Գառնու տաճար, Գառնիի միջնադարյան եկեղեցիներ:
Արգելոց այցելելու հնարավորություն կունենան սահմանափակ թվով զբոսաշրջիկներ: Բնության հատուկ պահպանվող տարածք այցելուների տարեկան թույլատրելի քանակը դեռևս ճշգրտման փուլում է: Տուրօպերատորները, ներգնա տուրիզմով զբաղվող անհատները արդեն կարող են հայտեր ներկայացնել, որից հետո կստանան իրենց քվոտաները:«Շատ դեպքերում ուղեկցորդի ներկայությունը պարտադիր է նաև արգելոցի տարածքում տուրիստների վարքը կառավարելու և վայրի կենդանիներից պաշտպանելու համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է
«Կարող է, օրինակ, յուրաքանչյուրին բաժին ընկնել տարեկան 30 տուրիստ, ոչ ավելի, և այդ 30 տուրիստին իրենք պետք է բաշխեն ամբողջ տարվա սեզոնի վրա: Թույլ չենք տալու լիազորված սահմանաչափից ավելի զբոսաշրջիկների մուտքը Խոսրովի անտառ, քանի որ մարդածին ներգործության բաղադրիչը պետք է հասցնենք նվազագույնի»,- ընդգծեց Պետրոսյանը:
«Խոսրովի անտառ» արգելոցի մեկ ուղղությունը յուրաքանչյուր այցելուի համար կարժենա 2000 դրամ: Ստվերային շրջանառություներն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները բացառելու համար ներդրվել է էլեկտրոնային վճարման համակարգ: Վճարումները հնարավոր է կատարել EsyPay վճարային տերմինալի միջոցով: Հավաքագրված գումարները կծախսվեն արգելոցի տարածքում կենսաբազմազանության կայուն զարգացման, գիտական պոտենցիալի իրացման նպատակով:
![Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791398_0:0:1601:1006_600x0_80_0_0_ddec74c9dbe78e471c7fd2c1ec9e4fe2.jpg)
![Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791393_0:44:1600:1049_600x0_80_0_0_b3057946b191ac41db82ccceae4ad8d0.jpg)
![Խաչքարեր՝ Հավուց Թառ վանական համալիրի տարածքում Խաչքարեր՝ Հավուց Թառ վանական համալիրի տարածքում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791387_0:62:1600:1067_600x0_80_0_0_53d2c1bf9f74a55f833d9072992d3ed1.jpg)
![Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791382_0:0:1601:1006_600x0_80_0_0_54f0dd99c1bbece78cd1ccc64cf61a76.jpg)
![Գառնու տաճարը Խոսրովի արգելոցից Գառնու տաճարը Խոսրովի արգելոցից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791371_0:0:1600:1067_600x0_80_0_0_5c3b39a5c49f34ec7dfe74404dc2288d.jpg)
![Հավուց Թառ վանական համալիր Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791403_0:62:1600:1067_600x0_80_0_0_b060572e58ed97a88551a3bbc378e322.jpg)
![Հավուց Թառ վանական համալիր Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791409_0:0:1601:1006_600x0_80_0_0_c515b341f64440de0b37f4a2b358c206.jpg)
![Հավուց Թառ վանական համալիր Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791415_0:62:1600:1067_600x0_80_0_0_4ffa709ff793785e194f9b07db8f4a6c.jpg)
![Հավուց Թառ վանական համալիր Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791421_0:0:1600:1006_600x0_80_0_0_282b21720cb518a7895d9111bc130fe8.jpg)
![Արահետ՝ Խոսրովի արգելոցում Արահետ՝ Խոսրովի արգելոցում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27791427_2:0:1600:1065_600x0_80_0_0_300baedf428710b60813633205835072.jpg)
«Գոյացող միջոցներն ուղղելու ենք այս կարևորագույն ռազմավարական օբյեկտի զարգացմանը, ներքին կարողությունների ընդլայնմանը, աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական վերազինմանը, այդ թվում նաև տեսահսկման սարքերի և սիրողական անօդաչու սարքերի միջոցով նաև նկարահանմանը, պահպանության իրականացմանը։ Մեծապես կարևորում ենք նաև այս փուլում գիտական բաղադրիչի զարգացումը»,-հավելեց Պետրոսյանը:
Ծրագիրը շարունակական է և կարճ ժամանակ անց հասանելի կլինի նաև նախարարության ենթակայությամբ գործող այն բոլոր ազգային պարկերի, դենդրոպարկերի համար, որտեղ հատուկ պահպանվող ռեժիմ է սահմանված։