00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք

© Sputnik / Asatur YesayantsИзделия из переработанного пластика
Изделия из переработанного пластика - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվել
Հայկական մի քանի ապրանքանիշներ  պոլիեթիլենային տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման պայուսակներ են առաջարկում։ Այն մասին, թե ով, ինչպես և ինչու է դրանք ստեղծում` ընթերցեք մեր նյութում։

Կտորե պայուսակները ոչ միայն վերջին նորաձև միտումներից են, որոնք թույլ են տալիս օգտագործողներին ինքնարտահայտվել վառ նկարների և/կամ հետաքրքիր գրությունների միջոցով, այլև  մոլորակը փրկելու միջոց։ Աշխարհում ամեն վայրկյան օգտագործվում և դեն է նետվում 160000 պոլիէթիլենե տոպրակ, որոնք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին։

Հասարակության մեջ ընդունված է կտորե պայուսակներն անվանել էկո պայուսակներ, սակայն պետք է նշել, որ Հայաստանում էկո արտադրանք չկա (դրա համար պետք է էկո հավաստագրում ունենալ, որը ՀՀ-ում ոչ մի կազմակերպություն չունի)։ Էկո պայուսակ կոչվող իրերը վերամշակված հումքից են և կոչվում են վերամշակված պայուսակներ։

««Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ–ն թուղթ և պլաստիկ է հավաքում ու զբաղվում դրանց վերամշակմամբ։ Պլաստիկի 1 կգ–ից կարելի է 600-700 գրամ վերամշակման նյութ ստանալ։

© Sputnik / Asatur YesayantsՎերամշակված պլաստիկ
Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Վերամշակված պլաստիկ

«Պլաստիկից կարելի է ստեղծել` ինչ մտքովդ անցնի։ Էկոլոգիայի համար ամենավտանգավոր նյութերից մեկը հարմարավետ պայուսակ, ապարանջան, սրբիչ և շատ այլ բաներ է դառնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԿ–ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ–ի հիմնադիր Իրինա Մկրտչյանը
Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ–ի հիմնադիր Իրինա Մկրտչյանը

Պլաստիկից սինտեպոն են ստանում, իսկ սինտեպոնից արդեն` ցանկացած բան։ Այսպես կոչված էկո պայուսակը ստեղծվել է հենց պլաստիկի վերամշակման արդյունքում։ Հետաքրքիր փակ շրջան է ստացվում` «էկո» պայուսակը ստեղծվում է վերամշակված պլաստիկի հումքից` միաժամանակ փոխարինելով վնասակար նյութին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Իրինա Մկրտչյանն ասաց, որ մեր երկրում մարդիկ ակտիվորեն շարունակում են  պոլիէթիլենային տոպրակներ օգտագործել։ Որպեսզի նրանք ուզենան անցնել «էկո» պայուսակներ օգտագործելուն, կազմակերպությունը նրանց հետաքրքիր գաղափար է ներկայացրել։

© Sputnik / Asatur Yesayants«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ–ի անդամները
Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ–ի անդամները

«Դա Loyalty Bag–ն է։ Յուրաքանչյուր պայուսակի վրա առկա է կոդ։ Քաղաքի մի քանի խանութների և սուպերմարկետների հետ պայմանավորվածություն ունենք. եթե գնումներ կատարեք այդ պայուսակով` առանց պլաստիկ տոպրակ վերցնելու, ձեր քարտի վրա բոնուս կստանաք», – պատմում է Մկրտչյանը։

Ճանապարհներ պլաստիկից և կանաչապատ այգիներ. «Հայքի» ծրագիրն ուղղված է Երևանի զարգացմանը

«Էկո» պայուսակներ են ստեղծում ոչ միայն բնապահպանական կազմակերպությունները, այլև բիզնեսով և կարով հետաքրքրվող հասարակ քաղաքացիները։

2018 թվականին Հռիփսիմե Քոչարյանը հիմնեց «Ecobags With Me» ապրանքանիշը, քանի որ հետաքրքրվում էր սոցիալական ձեռնարկատիրությամբ։

© Sputnik / Asatur YesayantsԷկո արտադրանք
Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Էկո արտադրանք

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես իմացա մի կնոջ մասին, որի երեխան ծնվել էր դաունի համախտանիշով։ Կինը չէր կարող նրան միայնակ թողնել, բայց գումար աշխատել պետք էր։ Նրան օգնել էր պետք։ Եվ այդ ժամանակ ես մտածեցի` ինչու ձեռագործ «էկո» պայուսակների շարք չստեղծել, քանի որ այն նորաձևության մեջ շատ կարևոր ուղղություն է, որը ոչ միայն պահանջված է, այլև պաշտպանում է մոլորակը պլաստիկից», – պատմում է Հռիփսիմեն։

Ներկա պահին այս ապրանքանիշի պայուսակներ են կարում 12 կին, բոլորի տանը առողջական խնդիրներ ունեցող անչափահաս երեխաներ կան։

© Sputnik / Asatur YesayantsԷկո պայուսակներ
Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Էկո պայուսակներ

«Մենք մամաներին կարել ենք սովորեցնում և պարտադիր չէ, որ իրենք դրանից հետո շարունակեն աշխատել մեզ հետ», – ասում է Հռիփսիմեն։

Նույն 2018 թվականին Հասմիկ Գրիգորյանն իր երկու ընկերուհիների հետ ստեղծեց «Կանաչ» ապրանքանիշը։ Նա ցանկանում էր իսկական էկոլոգիական «կանաչ» պայուսակներ ստեղծել։

«Նախկինում Green Bean սրճարանում էի աշխատում (էկո սրճարան, որն իր այցելուներին առողջ սնունդ է առաջարկում)։ Մի տարի այնտեղ հատուկ կտորե պայուսակներ սկսեցին վաճառել, որոնք կարում էին թեղուտցի կանայք։ Ինձ շատ դուր եկավ գաղափարը, և ես որոշեցի ինքս փորձել նման բիզնես հիմնել»,–ասում է Հասմիկը։

© Sputnik / Asatur Yesayantsէկո արտադրանք
Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
էկո արտադրանք

Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով կտորե պայուսակների պահանջարկը կտրուկ ընկավ։

«Հիմա ամսական մենք ամենաշատը 8 պայուսակի պատվեր ենք ունենում։ Չնայած նրան, որ շատ ենք սիրում մեր գործը, այն լիարժեք բիզնես համարել չի կարելի», – ասում է Հասմիկը, որը ձեռնարկատիրական հոգսերից բացի նաև գրասենյակային աշխատանքով է զբաղվում։

Բնապահպանները հույս ունեն, որ շուտով մարդիկ կսկսեն նախապատվությունը տալ կտորե պայուսակներին և պլաստիկ տոպրակներն ընդմիշտ կվերանան։

Պլաստիկ կերան, իսկ հետո՞. Համբուրգում բնակվող հայ գիտնականը «վարժեցնում» է մանրէներին

Լրահոս
0