00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյանն այլընտրանքային առաջարկով գրգռում է հիմնական դաշնակից Ռուսաստանին

© Sputnik / Tigran HakobyanДоцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, эксперт Григор Баласанян в гостях радио Sputnik Армения
Доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, эксперт Григор Баласанян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Բաժանորդագրվել
Փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցին և դրա շրջանակում արված հայտարարություններին։
Բալասանյան. «Ֆրանսիան և ԱՄՆ–ն դեմ չեն, որ ՌԴ–ն միանձնյա ուղիներ փնտրի արցախյան հարցի կարգավորման համար»

Դժվար ժամանակներում հայ ժողովուրդը և պետությունը զգացին Ֆրանսիայի և անձամբ Ֆրանսիայի նախագահի աջակցությունը: Ճգնաժամի առաջին օրվանից Ֆրանսիայի նախագահը խոսում էր ճշմարտության լեզվով, և նրա ձայնը լսվում էր ամբողջ աշխարհում։ Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը պետք է իր ԶՈւ–ն դուրս բերի Հայաստանի տարածքից. Փաշինյանը խոսել է Մակրոնի հետ

Փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` եթե Փաշինյանը նկատի ունի արցախյան պատերազմի ժամանակ նախագահ Մակրոնի հայտարարությունները, որոնք վերաբերում էին թուրքական «Բայրաքթարներին» ու իսլամիստ ահաբեկիչների մասնակցությանն այդ պատերազմին, ապա պետք է նշել, որ գործը հայտարարություններից այն կողմ չանցավ, և հարցն, ըստ էության, որևէ լուծում չստացավ։ 

«Եթե Հայաստանի ղեկավարության համար էական է ուղղակի հայտարարություններ անելը և դրանց հետևից չգնալը, ապա միգուցե Մակրոնը մեծ ծառայություն մատուցեց մեր ժողովրդին` մեծ դերակատարում ունենալով ճգնաժամային օրերին։ Այդուհանդերձ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ–ն բավարար չափով ուշադրություն չդարձրին և բավարար չափով հոգածություն չցուցաբերեցին առկա խնդիրների նկատմամբ»,– նշեց փորձագետը։

Բալասանյանն այդ հանգամանքը համարեց սպասելի, որովհետև միջազգային դրության սրման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև կարծես թե կա չբարձրաձայնվող պայմանավորվածություն առ այն, որ Ռուսաստանը միանձնյա դիրքորոշում է հայտնելու և ուղիներ է փնտրելու հիմնախնդրի կարգավորման համար, ինչին Ֆրանսիան և ԱՄՆ–ն դեմ չեն։

И.о. премьер-министра Никол Пашинян на встрече с президентом Франции Эмануэлем Макроном в Елисейском дворце  - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Ադրբեջանական զորքը պետք է լքի Հայաստանի տարածքը․ Մակրոն

Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի ներկայության ավելացմանը Հայաստանում, փորձագետն ընդգծեց, որ այդպես էլ վերջնականապես չհասկացվեց, թե Փաշինյանն ինչ նկատի ուներ, որովհետև ֆրանսիական որոշ ընկերություններ արդեն դուրս են եկել Հայաստանից։

Ըստ նրա` Փաշինյանի առաջարկը Ֆրանսիային ըստ էության կոմպլեմենտար քաղաքականություն վարելու փորձ է, նա մի կողմից ուզում է չափից դուրս չմեծացնել Ռուսաստանի դերակատարումը և ցույց տալ, որ կա նաև այլընտրանքային տարբերակ, սակայն առկա ճգնաժամային պայմաններում նման մոտեցումը չափազանց վտանգավոր է։

Եթե հաշվի առնենք, որ Արցախում և հայ–ադրբեջանական սահմանին կանգնած է ռուսական զորքը և ռուսաներն են հաշտատարի դեր ստանձնած` իրականացնում խաղաղապահ առաքելություն, Փաշինյանն այլընտրանքային առաջարկով գրգռում է հիմնական դաշնակից Ռուսաստանին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Մակրոնը Փաշինյանի հետ խոսելուց հետո հայերենով գրառում է արել

Լրահոս
0