ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Իսրայելում պետության նոր ղեկավար են ընտրել։ Երկրի 11-րդ նախագահ է դարձել Իցհակ Հերցոգը։ Նա ընտրվել է Քնեսեթի լիագումար նիստում գաղտնի քվեարկության միջոցով։ Տեղեկությունը հայտնում է «Գաալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
Իսրայելի գործող նախագահ Ռյուվեն Ռիվլինը պաշտոնը ստանձնել է 2014 թվականին: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թվականի հուլիսի 9-ին։
Ընտրություններում Հերցոգի միակ մրցակիցը եղել է հասարակական գործիչ Միրիամ Պերեցը։
Հերցոգը Իսրայելի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է, նախկինում գլխավորել է «Ավոդա» կուսակցությունը, իսկ այժմ Հրեական գործակալության նախագահն է։
Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Twitter-ի իր էջում շնորհավորել է Հերցոգին: