00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուժ չի գործադրվելու»․ ԱԱԾ փոխտնօրենը՝ գերիներին վերադարձնելու մասին

© Photo : official site of the NSS of RAЗаместитель директора СНБ Армении Арам Акопян
Заместитель директора СНБ Армении Арам Акопян - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Բաժանորդագրվել
Արամ Հակոբյանի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, որպեսզի ադրբեջանցիները ՀՀ տարածքից դուրս գան։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների հետ շարունակվում են բանակցությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

Руководитель общины Гегамасар Акоп Аветян - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
ՌԱԴԻՈ
«Գերեվարվածներից մեկն իմ ընկերն է». Ավետյանը` 6 գերիներին Հայաստան վերադարձնելու մասին

«Նույն իրավիճակն է, ինչ նախկինում կար։ Բանակցություններ են գնում, որ նրանք հետ քաշվեն։ Այդ ընթացքում կորոշվի՝ ինչ կլինի սահմանային իրավիճակը։ Մեծ ժամանակ չէ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ գերիների վերադարձի համար շուրջօրյա աշխատանքներ են տարվում։

«Միայն բանակցություններ են լինելու, ուժ չի գործադրվելու»,- ասաց նա։

Նա տեղեկություն չուներ Գեղարքունիքում ռուս զինվորականների տեղակայման մասին։ Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը հաստատել էր, որ մոտակա դիրքերում ՌԴ դրոշով մարդիկ են եկել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Լրահոս
0