ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել համացանցում շրջանառվող տեսանյութի դեպքով։ Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ սոցցանցերում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում ծաղրուծանակի են ենթարկում մի տղամարդու։ Մասնավորապես, ձեռնաշղթայով տղամարդը մերկ շրջում է բաժանմունքում։
Ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողական քննության ավարտից հետո հավելյալ տեղեկություն կտրամադրեն։