Նորմա Ջին Մորտենսենը, որն աշխարհին հայտնի է որպես Մերիլին Մոնրո, 1950-ական թվականների սեքս-խորհրդանիշներից մեկն էր։
Ավելի քան կես դար է անցել հայտնի դերասանուհու, անկրկնելի շիկահերի, «ամերիկյան երազանքի» կենդանի մարմնավորման ՝ Մերիլին Մոնրոյի առեղծվածային մահից, բայց նրա անձի, կենսագրության ու մահվան հանգամանքների հանդեպ հետաքրքրությունը չի մարել նաև այսօր։
Նրան պաշտում էին տղամարդիկ, նրան փորձում էին նմանվել կանայք։ 20-րդ դարի մեծագույն գրող Արթուր Միլլերը նրա ամուսինն էր, իսկ ԱՄՆ նախագահ Քենեդիի հետ ունեցած կապի մասին խոսում են մինչ օրս։ Նրա մասին շատ բան է հայտնի, և դրա հետ մեկտեղ քչերը գիտեն, թե իրականում ով է եղել Մերիլին Մոնրոն։
Մարտիրոսյանի կինը կերպարանափոխվել է Փարիզում. «Ես Մերիլինի կրկնօրինակն եմ»
«Ես երբեք ոչ մեկին չեմ խաբել։ Բայց ես թույլ եմ տվել, որ մարդիկ խաբվեն։ Նրանք առանձնապես չեն փորձել պարզել, թե ով եմ ես իրականում, փոխարենը հեշտությամբ հորինել են ինձ։ Եվ ես պատրաստ եմ վիճել նրանց հետ։ Նրանք սիրում են ինձ այնպիսին, ինչպիսին ես երբեք չեմ եղել։ Իսկ երբ բացահայտեն դա, ինձ կմեղադրեն խաբեության մեջ»,– ասել է նա։
«Այդ Մոնրոն ինձ կաթվածի հասցրեց», - ասաց դերասան Կլարկ Գեյբլն ու մահացավ
Մի անգամ նա լրագրողին համառորեն խնդրել է հարցազրույցում ներառել այն, ինչ իր համար իսկապես կարևոր է` բոլոր աստղերը, սևամորթները, հրեաները, արաբները բոլոր եղբայրներ են։
«Այն, ինչ իրոք պետք է աշխարհին, ազգակցության զգացումն է»,– ասել է Մերիլինը և խնդրել, որ իրեն ոչ թե անլուրջ ներկայացնեն, այլ գրեն այն մասին, թե ինչ կարևոր է իր համար այն, ինչին ինքն է հավատում:
Մերիլին Մոնրոյի մամուլի քարտուղար Պատրիսիա Նյուքոմբը պատմել է այդ հարցազրույցի մասին ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել մահից ոչ շատ առաջ։
Ինչպես Մոնրոյի կորցրած թաշկինակը Փարիզի թատրոնը փրկեց կորոնավիրուսի պատճառով սնանկանալուց