00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Պետրե Մամրաձե
Առաջինը, ինչին սպասում ենք տարածաշրջանում կայունության ու խախաության հաստատումն է. Պետրե Մամրաձե
09:16
8 ր
On air
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր են արդյունքները, ոչ թե արձագանքները. Մհեր Գրիգորյանը` սահմանի իրավիճակի մասին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета, приуроченного к пятилетию подписания Договора о Евразийском экономическом союзе (29 мая 2019). Нур-Султан
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета, приуроченного к пятилетию подписания Договора о Евразийском экономическом союзе (29 мая 2019). Нур-Султан - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ Ադրբեջանին անկլավներ հանձնելու քննարկում չկա։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ առաջիկայում բոլոր արձագանքները հասարակությունը կիմանա։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին, թե ստացվում է, որ ՀՀ–ն դիմել է միջազգային մի շարք կառույցների, բայց պատասխան չկա այդպես էլ։

«Բայց դուք ինչո՞ւ եք պնդում, որ արձագանք չկա։ Բացի այդ, կարծում եմ, որ բոլորիս համար կարևոր են արդյունքները, ոչ թե արձագանքները։ Պետք է ամեն ինչ անենք, լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով. կարծում եմ` դա ճիշտ մոտեցում է»,–ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով Ադրբեջանական կողմի պահվածքին` Գրիգորյանը նշեց, որ Բաքվից նույնպես չեն կարող արձագանքներ և գործողություններ չլինել։

Премьер-министр Никол Пашинян отвечает на вопросы депутатов во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Ովքեր կարող են կանգնել Հայաստան–Ադրբեջան սահմանին․ Նիկոլ Փաշինյանի տարբերակները

Հարցին, թե կա՞ն քննարկումներ Ադրբեջանին անկլավներ հանձնելու վերաբերյալ` Գրիգորյանը պատասխանեց, որ չկա նման քննարկում։

Հիշեցնենք` Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լրահոս
0