00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցին Իրանի նախագահ կդառնա՞

© AFP 2024 / Yasser Al-ZayyatПрезидентские выборы в Иране
Президентские выборы в Иране - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Բաժանորդագրվել
Շատ շուտով տեղի կունենան Իրանի նախագահի ընտրությունները։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ նախագահի թեկնածուներից ով է ավելի ձեռնտու Երեւանին։

Մայիսի 28-ին Իրանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Հարևանները նախագահ կընտրեն հունիսի 18-ին։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան մեծ է Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Եվ մենք բոլորովին անտարբեր չենք այն հանգամանքի նկատմամբ, թե ով կգլխավորի Իրանի վարչակազմը։ Առավել ևս, որ թեկնածուների մեջ կան հայատյաց մարդկանց համբավ ունեցող անձինք։

Եթե սցենարը զարգանա վատագույն տարբերակով, չի բացառվում Իրանի միջամտությունը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Եթե սցենարը զարգանա վատագույն տարբերակով, չի բացառվում Իրանի միջամտությունը

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու ցանկություն էր հայտնել ոչ ավելի, ոչ պակաս՝ 592 մարդ: Նրանցից 40-ը կանայք են։ 585 հավակնորդներ ստիպված են եղել դուրս գալ մրցավազքից։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը որոշել է, որ միայն 7-ն են արժանի ընտրություններին մասնակցելուն։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին հավանություն է տվել պահապանների որոշմանը՝ ասելով, որ «Խորհրդի անդամներն արել են այն, ինչ պետք է անեին»:

Հատկանշական է, որ նրանց թվում, ում արգելել են մասնակցել ընտրություններին, հայտնվել է չափավոր ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, ինչպես նաև Իրանի վեցերորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը նույնպես ներկայիս իշխող վերնախավի ընդդիմախոսն է:

Ընտրված յոթ թեկնածուներից հինգը համարվում են պահպանողական ուղղվածության կողմնակիցներ։ Բարեփոխիչների ճամբարն ընտրություններում կներկայացնեն դրա ոչ ամենաուժեղ ներկայացուցիչները։ Չնայած փորձագետները կարծում են, որ արդեն ակնհայտ ֆավորիտ է ուրվագծվում, ու առնվազն երկու թեկնածուները կարող են նրան որոշակի մրցակցություն կազմել։

Վիեննայում «միջուկային գործարքի» շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել

Վերլուծաբանների մեծ մասը վստահ հաղթանակ է կանխատեսում Գերագույն դատարանի նախագահ 60-ամյա Սեյեդ Իբրահիմ Ռաիսիին։ Այս հմուտ, փորձառու, կոշտ քաղաքական գործիչը շատերի կողմից ընկալվում է որպես արմատական պահպանողականների ճամբարի փաստացի առաջնորդ։ Նրա անունը բազմիցս հիշատակվել է զանգվածային մահապատիժների հնարավոր կազմակերպիչների շարքում։ Խոսքը 1988 թվականի մասին է, երբ Ռաիսին զբաղեցնում էր Թեհրանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Այն ժամանակ Իսլամական դատարանի որոշմամբ մի քանի հազար ընդդիմադիրներ մահվան էին դատապարտվել։ Գնդակահարվածների և կախաղան հանվածների շարքում շատ էին նաև ադրբեջանցիները, թյուրքական անջատողական շարժման առաջնորդները։ 2014 թվականին Ռաիսին դարձել է Իրանի գլխավոր դատախազ, իսկ 2016 թվականի մարտին գլխավորել է երկրի խոշորագույն «Աստան-ե Քուդս-Ռեզավի» կրոնական հիմնադրամը: Իրանի դատական իշխանության ղեկավարը ընտրություններին մասնակցելու փորձ ունի։ 2017-ին նա մի քիչ է զիջել Հասան Ռոհանիին՝ հավաքելով ձայների 38 տոկոսը։ Այդ ժամանակից նրան համարում են նախագահի ամենահավանական իրավահաջորդը։

Ավելին, ասում են, որ Ռաիսին անգամ կարող է ստանձնել երկրի գերագույն առաջնորդի պաշտոնը։ Պետության փաստացի ղեկավարը, ինչպես հայտնի է, դրա հոգևոր առաջնորդն է։ Այաթոլլա Ալի Խամենեին արդեն 82 տարեկան է։ Նրա առողջական վիճակը վաղուց արդեն ստիպում է իրանական վերնախավին մտածել նրա հետնորդի մասին։ Եթե Ռաիսին նախագահ դառնա, մեծ է հավանականությունը, որ հենց նա է առաջնորդի մահից հետո զբաղեցնելու նրա պաշտոնը։ Բանն այն է, որ երբ մահացավ նախկին առաջնորդը՝ իմամ Ռուհոլլա Մոսավի Խոմեյնին, այաթոլլա Ալի Խամենեին նախագահ էր։ Իրանում ընդունված չէ խախտել ավանդույթները։ Ռաիսիի հոգևոր աստիճանակարգն ու նրա հեղինակությունը հոգևորականների շրջանակներում թույլ է տալիս նրան հույս ունենալ, որ հենց ինքը իշխանություն կստանա առաջնորդի մահից հետո։

Агарон Варданян на пресс-конференции по теме Как скажутся вторжение Турции в Сирию, реакция Ирана на ситуацию в регионе (23 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
ՌԱԴԻՈ
«Իրանն Ադրբեջանի վրա ազդելու մեծ լծակներ ունի». Վարդանյանը` Զարիֆի այցի մասին

Մինչդեռ, Իրանից դուրս նա այդքան էլ հայտնի չէ։ Հայաստանի ղեկավարներից ոչ մեկը երբեք նրա հետ հանդիպելու առիթ չի ունեցել։ Ռաիսին հրապարակավ չի արտահայտվել Հայաստանի շահերի հետ ուղղակիորեն կապված ոչ մի հարցի վերաբերյալ։ Ուստի դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի նրա մոտեցումն Արցախի կարգավիճակի կամ Սյունիքի մարզի կոմունիկացիոն դերի հարցում։ Բայց հայտնի է, որ նա անզիջում մարտիկ է թյուրքական անջատողականության դեմ, և հյուսիս-արևմտյան նահանգներում, որոնք բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով, նա քիչ կողմնակիցներ ունի։ Այս հանգամանքը, կարծում ենք, պետք է զգոնություն առաջացնի Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ Ռաիսիի ընտրվելու դեպքում Իրանի հետ երկխոսության մեջ բարդ թեմաներն ավելանալու են։ Այդ պատճառով Ռաիսիի ընտրություններում հաղթելու հեռանկարը, կարծում ենք, պետք է ավելի շատ անհանգստացնի Բաքվին, քան Երևանին։

Ադրբեջանի ղեկավարներն իրանական նախընտրական մրցապայքարում իրենց ֆավորիտներն ունեն։ Եվ, ցավոք, Հայաստանի համար նրանք քվեարկության արդյունքների վրա ազդելու շանսեր ունեն։ Հայաստանի համար վատագույն ելքը կլինի, եթե նախագահ ընտրվի Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար, գեներալ Մոհսեն Ռեզային։ Նա արդեն երեք անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, բայց 12 տոկոսից ավելի չի հավաքել։ Այս 67-ամյա օդիոզ գործիչը մի քանի անգամ բացահայտ հակահայկական հայտարարություններ ու գնահատականներ է արել։ Դեռևս լինելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար՝ Ռեզային կողմնակալորեն էր արտահայտվում ղարաբաղյան հակամարտության մասին՝ բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին։

Ծովից ծով. իրանական նախագիծը կօգնի՞ Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և պահպանել Սյունիքը

«Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի հայերի պաշտպանության պատրվակով հարձակվել է Ղարաբաղի վրա։ Այն կառավարությունները, որոնք դրդել են Հայաստանին հարձակման, հետագայում հանգիստ են թողել նրան», - մի անգամ ասել է գեներալը։

Ավելի ուշ նա իրեն թույլ է տվել պնդել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին «Իրանը 43 միլիոն դոլար է ծախսել ադրբեջանցի եղբայրներին օգնելու համար»։ Իսկ երկու ամիս առաջ ասել է, որ «Ղարաբաղի հարցում Իրանը բոլոր ուժերով պաշտպանում էր Ադրբեջանին» ։

Ավելին, նա նույնիսկ հայտարարել է, որ Ղարաբաղից բացի «Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխանցի մնացած տարածքները»։ Դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ուներ գեներալը։ Բայց միանգամայն պարզ է, որ այդ մարդու իշխանության գալը լուրջ բարդություններ կառաջացնի հայ-իրանական հարաբերություններում։

Ռաիսիի մյուս իրական մրցակիցը Իրանի նախկին փոխնախագահ, 65-ամյա Մուհսին Միհրալիզադեն է, իրանական քաղաքական վերնախավի բարեփոխական թևի ներկայացուցիչը։ Կարևոր է նշել, որ նա ազգությամբ ադրբեջանցի է։ Դա, իհարկե, չի նշանակում, որ նախագահի պաշտոնում Միհրալիզադեն բացահայտորեն թյուրքական աշխարհի շահերը առաջ կտանի։ Իրանում էթնիկ պատկանելությունն ընդհանրապես քիչ բան է որոշում։

Министр иностранных дел Ирана Джавад Зариф в Ереване с официальным визитом 26 мая 2021 года  - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը. Զարիֆ

Այնուամենայնիվ, նկատելի է, որ թուրք անջատողականները որոշակի հույսեր են կապում Միհրալիզադեի հետ։ Պատահական չէ, որ Մուհսին Միհրալիզադեն 2005-ի ընտրություններում առավելագույն բարձր տոկոս հավաքեց հենց Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան թյուրքաբնակ նահանգներում։ Նա այնտեղ առաջին տեղն է զբաղեցրել՝ առաջ անցնելով անգամ Ռոհանիից։

Բաքվում էլ չեն թաքցնում, որ կցանկանային տեսնել ադրբեջանցուն Իրանի նախագահի պաշտոնում։ Բայց կարծես թե հասկանում են, որ իրենց հայրենակցի շանսերն այնքան էլ մեծ չեն։ Եվ բանը ոչ թե թեկնածուի անձնական հատկանիշներն են, այլ վերնախավի վերաբերմունքը նրա  ներկայացրած կլանի նկատմամբ։ Ահա թե ինչ է այս կապակցությամբ գրում Բաքվի «Հայելի» թերթը. «Լիբերալները որոշել են ադրբեջանցուն առաջ մղել՝ գիտակցելով, որ այդ ընտրություններում հաղթելը գրեթե անհնար է»։

Այսինքն, հեղինակի տրամաբանությամբ, բարեփոխիչներն ուղղակի ուզում են «փչացնել» ադրբեջանցի թեկնածուին։

Ընտրությունների ո՞ր ելքն է առավել ձեռնտու Հայաստանին։ Իհարկե, մենք պարտավոր ենք հաշվի առնել իրանահայերի յուրահատուկ շահերը։ Համարձակվենք ենթադրել, որ մեր շատ թեհրանցի և սպահանցի հայրենակիցները լիբերալ բարեփոխումների կողմնակից են և այդ պատճառով կուզենային, որ բարեփոխիչները հաղթեն։ Բայց քանի որ բարեփոխիչներին առաջիկա ընտրություններում ներկայացնելու է ադրբեջանցին, իրանահայերը դժվար թե կարողանան նրա հետ հույսեր կապել։ Իսկ պաշտոնական Երևանի համար ամենակարևորն այն է, որ նախագահ չդառնա Մոհսեն Ռեզային, որի մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են։

ՀՀ–ն ու Իրանը աշխատում են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ

Նախընտրական արշավի ֆավորիտի հաղթանակը մեզ լիովին կբավարարի։ Ահա  այդպես կարծելու մի քանի պատճառ․ կոշտ պահպանողականի իշխանության գալը թույլ կտա կանխել տարածաշրջանում թյուրքական գործոնի ուժեղացումը։ Մինչ օրս պահպանողականները թուրքական միասնության գաղափարախոսների հետ առանձնապես նուրբ չեն վարվել ու ճնշել են նրանց։ Ներքաղաքական կոշտ կուրսի շարունակությունը կսահմանափակի ադրբեջանցի անջատողականների գործողությունների ազատությունը, իսկ այժմ նրանք ավելի ու ավելի հաճախ են Հայաստանին սահմանակից նահանգներում հակահայկական կարգախոսներ հնչեցնում։

Առաջին հայացքից Երևանը պետք է շահագրգռված լինի Իրանի ու Արևմուտքի միջև լարվածության թուլացմամբ։ Իսկ դա հնարավոր է միայն չափավոր ուժերի իշխանության գալու դեպքում։ Բայց ամեն ինչ մի քիչ ավելի բարդ է։ Թեհրանում արմատական պահպանողական վարչակազմի ձևավորումից հետո Արևմուտքը ստիպված կլինի շարունակել ճնշումն Իրանի վրա: Դա կստիպի Թեհրանին պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդման ուղեգիծը, ինչը կմեծացնի Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը որպես Իրանի՝ Ռուսաստան ելքն ապահովող միակ միջանցք։ Այնպես որ արմատական պահպանողականների իշխանության գալը բոլոր առումներով ձեռնտու է Երևանին։

Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը

Մնում է միայն հուսալ, որ փորձագետների մեծամասնության կանխատեսած՝ Ռաիսիի հաղթանակը կճանաչվի նաև ընդդիմության կողմից։ Դա թույլ կտա խուսափել ողջ տարածաշրջանի համար վտանգավոր արյունալի հետընտրական ցնցումներից, ինչպիսին եղան 2009 թվականի ընտրություններից հետո։

Լրահոս
0