ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգում տոնական միջոցառումներ են նախատեսվում։
Տեղեկությունը հայտնում են այգու լրատվական ծառայությունից։
- 12:00-13:00- երգեր ու պարային ելույթներ
- 13:00- 14:00- համերգային ծրագիր
- 14:00-14:10- օղակներով շոու
- 14:10-14:40- համերգային ծրագիր
- 14:40-14:50- կրակներով շոու
- 15:20-15:40- աճպարարական համարներ
- 15:40-16:30- համերգային ծրագիր
- 16:30-16:50- հեծանիվով համարներ
- 17:00-19:00- համերգային ծրագիր:
Հավելենք, որ հունիսի 1-ին տոնական միջոցառում է նախատեսված նաև Երևանի Հանրապետության հրապարակում։
