ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա. Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.
հ. 47 երթուղի՝
Նուբարաշեն - ՀԱԹ -Եռաբլուր
Նուբարաշեն (սկզբնականգառ) - Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ - Նուբարաշենի խճուղի - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու - Մուրացանի – Ռոստովյան փ-ներ - Արցախի - Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. - Եռաբլուր (վերջնականգառ)
հ.24 երթուղի՝
Նորագյուղ – Երևանի պետական հումանիտար քոլեջ
Նորագյուղ (սկզբնականգառ) - Էջմիածնի հին խճ. - Ծով. Իսակովի պ. - «Հաղթանակ» կամուրջ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կասյան փ. - Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի - Մամիկոնյանց – Գրիբոյեդովի - Արղության - Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):
Հավելենք, որ ավտոբուսներից օգտվելիս պետք է վճարել նախապես։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոց։ Շուտով կլինի նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամը նույնպես հրաժարվել է մանդատից
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (26, 38, 99, 74)։