00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հույս ունեմ` Հենրիխը սեպտեմբերին կմիանա և կօգնի մեզ». Խոակին Կապառոս

© Photo : Facebook / Football Federation of ArmeniaПослематчевая пресс-конференция главного тренера сборной Армении Хоакина Капарроса (31 марта 2021). Еревaн
Послематчевая пресс-конференция главного тренера сборной Армении Хоакина Капарроса (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վստահեցնում է, որ որևէ մեկը չի կարող ազդել իր կայացրած որոշումների վրա, որոնցից մեկն էլ է հավաքականի հայտացուցակում Հենրիխ Մխիթարյանին չներառելն էր։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ նախախաղային ասուլիս է տվել և խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին:

Футбол. Лига Европы. Матч Боруссия (Дортмунд) - Краснодар - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է՝ վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»

Ասուլիսի ընթացքում հարցրել են, թե ինչու է հավաքականի հայտացուցակից բացակայում Մխիթարյանի անունը:

«Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ։ Մենք ընկերական երկու հանդիպում ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների հնարավորությունները ստուգել, և սա ամենալավ հնարավորությունն է դա անելու։ Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան»,–ասել է Կապառոսը:

Նա ընդգծել է, որ ոչ մեկը չի կարող ազդել իր կայացրած որոշումների վրա։

«Մի բան կցանկանայի հստակեցնել` ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ»,–ասել է նա:

Генрих Мхитарян из Ромы забивает второй гол за свою команду во время футбольного матча 1/8 финала Кубка Италии между Ромой и Специей на Олимпийском стадионе (19 января 2021). Рим - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում

Հիշեցնենք` Կապառոսը մայիսի 24-ին հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին զարմացրել էր այն փաստը, որ իրեն չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին։ Նա Facebook-ի իր էջում գրառում էր արել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին։

Մխիթարյանը նշել էր, որ պաշտոնական պատճառներն իրեն չեն համոզում, բայց ինքը կանգնած է տղաների կողքին և հաջողություն է մաղթում նրանց առաջիկա խաղերում։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին, (Երևանի ժամանակով) Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Հենրիխ Մխիթարյանի գոլը եվրագավաթային ուղեգիր պարգևեց «Ռոմային». տեսանյութ

Լրահոս
0