00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Աբսուրդ է, որ խոշոր ընկերությունների աշխատուժի 70%-ն ի սկզբանե ձևակերպված չլիներ. Մակարյան

© Sputnik / Andranik GhazaryanГагик Макарян
Гагик Макарян - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ՊԵԿ–ի ներկայացրած տեղեկությանը, որն առնչվում է Հայաստանում օրինական աշխատատեղերի թվաքանակի ավելացմանը։
Մակարյան. «Նվազող բիզնեսի պարագայում աշխատատեղերի ավելացում հաստատ չկա»

Գագիկ Մակարյանը վկայակոչեց իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն` շատ–շատ ընկերություններում համավարակի պայմաններում և պատերազմից հետո բիզնեսի վիճակը վատացել է, աշխատատեղերը փակվել են, կամ գործերը սառեցվել են, իսկ հատկապես փոքր ու միջին բիզնեսի շրջանում որոշակիորեն նկատելի էր, որ կարող է լինել ստվերայնության ավելացում։

«Սա չեմ ասում նրա համար, որ հարկային մարմինների ներկայացուցիչները ոգևորվեն, այլ պարզապես իրականությունը դա է, և եթե հիմա ՊԵԿ–ն ասում է` ստուգումներ է կատարել, որոնց արդյունքում օրինականացումը շատ է, ապա պետք է ենթադրել, որ դա տեղի է ունեցել կա՛մ խոշոր ընկերություններում, կա՛մ առանձին վերցրած ոլորտներում, որովհետև շատ բնագավառներում տակավին կան աշխատուժի կրճատման հետ կապված խնդիրներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահը։

Մակարյանի կարծիքով` նվազող կամ դանդաղող բիզնեսի պարագայում աշխատատեղերի ավելացում հաստատ չկա, և եթե միակ պատճառաբանությունն այն է, որ օրինական աշխատատեղերի ավելացումը հարկային մարմինների իրական ստուգումների արդյունքն է, ապա այդ դեպքում պետք է նայել թվաքանակի տոկոսային ցուցիչին, և պետք է հայտարարվի, թե դա քանի ընկերությունների շրջանակում է տեղի ունեցել։

Яблоки в руке покупателя в магазине - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Հայաստանից Ռուսաստան թարմ խնձորի մատակարարումն աճել է. «Ռոսսելխոզնադզոր»

«Եթե 10 000–ի կամ 40 000–ի մասին է խոսքը, ապա դրանք շատ լուրջ թվեր են, առավել ևս, որ մեկուկես ամիս առաջ այդքան աշխատատեղերի մասին խոսվեց, սակայն այդ դեպքում թող ասեն, թե այս ժամանակահատվածում քանի և ինչ չափի ընկերություններում են ստուգումներ անցկացվել։ Միայն այդ դեպքում կպարզվի, թե որքան մարդ կարող էր նախկինում անօրինական կերպով աշխատել այդ ընկերություններում։ Հիմա կարող եմ ասել, որ խոշոր ընկերությունները պարտաճանաչորեն կատարում են ձևակերպումները»,– նշեց Հայաստանի գործատուների միության նախագահը։

Մակարյանն առաջարկում է թվերը ճշտելու պարզ մոդել, որն իր մեջ ներառում է ստուգում անցած ընկերությունների թվաքանակը, չափերը և այդկերպ վերականգնված կամ օրինականացված աշխատատեղերի քանակը։ Այդուհանդերձ նա տեսակետ հայտնեց, ըստ որի` եթե խոշոր ընկերություններում աշխատում է ավելի քան 60 000 մարդ, և հայտարարվում է, որ 40 000–ը դուրս է բերվել ստվերից, ապա դա աբսուրդ է, որովհետև ըստ Մակարյանի` հնարավոր չէ, որ այդ ընկերություններում աշխատողների մոտ 70 տոկոսն ի սկզբանե ձևակերպված չլիներ։

Նշենք, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած քննարկման ժամանակ Պետեկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչ Մուրադյանը հայտարարել է, որ Հայաստանում օրինական աշխատատեղերի թիվն ավելանում է, քանի որ հարկային ստուգումներն արդեն ոչ թե ձևական են, այլ իրական։

Ինչպես վարվել աշխատավարձի հետ, եթե գներն աճում են, կամ «մեռած» օրենքի մասին

Լրահոս
0