https://arm.sputniknews.ru/20210530/scandal-natoyi-zoravarjutyunneri-jamanak-27740749.html
Սկանդալ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ․ զինվորները Բուլղարիայում գործարան են «գրավել»
Սկանդալ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ․ զինվորները Բուլղարիայում գործարան են «գրավել»
Sputnik Արմենիա
Գործարանը գտնվում է ռազմական օդանավակայանի մոտ, որտեղ անցկացվում էին զորավարժությունները։ Մի խումբ զինվորներ անցել են ցանկապատի վրայով և սկսել են «գրոհել»... 30.05.2021, Sputnik Արմենիա
2021-05-30T17:27+0400
2021-05-30T17:27+0400
2021-05-30T17:31+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27739897_0:0:1275:720_1920x0_80_0_0_28bd71ef74be1e7cebb10cafc5b5a8c9.jpg
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27739897_4:0:1150:720_1920x0_80_0_0_b292680a4a420ed5f39b5858bab7d72a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , աշխարհ, նատօ, բուլղարիա, զորավարժություններ
տեսանյութեր, մուլտիմեդիա , աշխարհ, նատօ, բուլղարիա, զորավարժություններ
Սկանդալ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ․ զինվորները Բուլղարիայում գործարան են «գրավել»
17:27 30.05.2021 (Թարմացված է: 17:31 30.05.2021) Գործարանը գտնվում է ռազմական օդանավակայանի մոտ, որտեղ անցկացվում էին զորավարժությունները։ Մի խումբ զինվորներ անցել են ցանկապատի վրայով և սկսել են «գրոհել» ձեռնարկությունը։
Բուլղարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nova հեռուստաալիքին:
Նախորդ օրը նրանք հայտնվել էին տեսախցիկների տեսադաշտում, երբ ներխուժել էին Պլովդիվ քաղաքի շրջակայքում գտնվող ձիթապտղի յուղի արտադրության գործարան` միաժամանակ զենքով սպառնալով դրա աշխատակիցներին։
Պարզվել էր, որ գործարանը գտնվում է ռազմական օդանավակայանի կողքին, որտեղ անցկացվում էին զորավարժությունները։ Մի խումբ զինված զինվորներ անցել են ցանկապատի վրայով և սկսել են «գրոհել» ձեռնարկությունը։ Ներխուժած զինվորներն աշխատակիցներին հրահանգել են չշարժվել և խուզարկել են տարածքը։ Ավելի ուշ նրանք բացատրել են, որ շփոթմամբ այդ տարածքը մարզման գոտու մի մասն են համարել։
Գործարանատեր Մարին Դիմիտրովը տեղի ունեցածը ստորացուցիչ է անվանել և դատարան է դիմել։ «Ինձ համար սա լուրջ վիրավորանք է։ Կարելի է կարծել՝ ես ինչ-որ ահաբեկիչ եմ»,-ավելացրել է նա։
Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարար Գեորգի Պանայոտովը ներողություն է խնդրել միջադեպի համար` անվանելով այն «ակնհայտ թյուրիմացություն»։ Գերատեսչությունն ամերիկյան կողմի հետ միասին հայտարարել են, որ պատրաստ են փոխհատուցել տուժածների նյութական վնասը։