Անցնող շաբաթը կարևոր իրադարձություններով լի էր. Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է դրանց ֆոտոհաշվետվությունը։
Անցնող 7 օրերի ընթացքում իրավիճակը սահմանին շարունակվեց լարված մնալ` հատկապես տեղի բնակիչներին սպասման մեջ թողնելով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Տավուշի մարզ և զրուցել տեղի բնակիչների հետ, անդրադարձել անկլավների հանձնման թեմային։
Սահմանային լարվածության համատեքստում կարևոր է ընդգծել, որ շաբաթվա ընթացքում Հայաստան էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Արցախյան թեմաներին նույնպես անդրադարձ է արվել` ներկայացվել է, թե ինչպես են տեղահանվածներն ապրում, ինչպես նաև պատմել Կարմիր շուկայի բուժկետի մասին։
Նշենք նաև, որ շաբաթն ամփոփվել է հայտնի «Լադանիվա» ֆրանսիական խմբի Հայաստան այցով։