ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն այսօր չարտերային թռիչքով մեկնել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ։ Տեղեկությունը հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակելով։
Այնտեղ հունիսի 1-ին պետք է տեղի ունենա Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Նշենք, որ հավաքականի երկրպագուները մեկնաբանել են լուսանկարները` հաղթանակ մաղթելով տղաներին։ «Հաղթանակով վերադառնաք», «Հաղթանակ և ընտիրագույն խաղ»` մեր տղաներին մաղթել են երկրպագուները։
Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»
Պաշտպաններ
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
Ժոաո Արարատ Մոնրոյ - «Նոա»
Կիսապաշտպաններ
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արթուր Միրանյան - «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան արդեն Խորվաթիայում։
«Պաշտոնական պատճառներն ինձ չեն համոզում». Մխիթարյանը` հավաքական չհրավիրվելու մասին
Հիշեցնենք,ո ր դեռ նախորդ տարեվերջին էր պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ: Խաղը կկայանա աշխարհի գործող խորվաթական Օսիեկ քաղաքի «Գռադսկի Վրտ» մարզադաշտում: