00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի դրոշներով մարդիկ բարձրացան դիրքեր․ Կութի գյուղապետ

© Sputnik / Aram NersesyanРоссийские миротворцы сопровождают азербайджанскую автоколонну на дороге Шуши - Кармир Шука
Российские миротворцы сопровождают азербайджанскую автоколонну на дороге Шуши - Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Բաժանորդագրվել
Խաղաղապահները ՌԴ դրոշներով կանգնել են դիրքերում։ Տեղացիները դեռ չգիտեն՝ որքան ժամանակով են նրանք եկել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ ռուս խաղաղապահներ են եկել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը։

«Մոտավորապես երկու ժամ առաջ Ռուսաստանի դրոշներով մարդիկ բարձրացան դիրքեր։ Մեզ ասացին, որ նրանք խաղաղապահներ են։ Նրանց են միացել նաև տեղի պաշտոնյաները՝ քարտեզներով», - ասաց Չիտչյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները վերջին երկու օրերին հանգիստ են պահել իրենց, սահմանին լարվածություն չի եղել։

И.о премьер-министра Никол Пашинян в Норк-Марашском офисе Гражданского договора - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Մենք պատրաստ ենք մեր զորքը Սոթքից հետ կանչել ցանկացած պահի. Նիկոլ Փաշինյան

«Սուտ է, ոչ մի կրակոց այստեղ չի եղել, ոչ մի ադրբեջանցի գյուղ չի մտել», - ասաց գյուղապետը` պատասխանելով մեր այն հարցին, թե սոցցանցերում լուրեր կան կրակոցների մասին։

​Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մայիսի 28-ին Փաշինյանը Երևանում իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարություն է արել, սպասում են մյուսների արձագանքին։

Լրահոս
0