ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն միասին նավարկել են Սոչիում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է RT- ն։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է իր այցը Ռուսաստան», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքով ՝ Պուտինի ու Լուկաշենկայի բանակցությունների ոչ պաշտոնական մասը տեղի է ունենում այսօր:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները նախկինում պայմանավորվել էին, որ «կօգտվեն լավ եղանակից, ռուսական հարավի գեղեցիկ բնությունից»:
«Այսօր նրանք շրջել են զբոսանավով», - ասել է Պեսկովը:
Նշենք, որ մայիսի 28-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հանդիպել են Պուտինի նստավայրում:
Նրանց բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ։
Դոնբասյան ակնարկներն ու Լուկաշենկոյի պաշտպանությունը․ փորձագետները՝ Պուտինի ուղերձի մասին