ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ԱԼՖԱ ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի և մի քանի ֆուտբոլիստների հեռացումը։
«Պահանջում ենք անհապաղ հեռացնել մարզչին և մի քանի տուրիստ ֆուտբոլիստների: Վստահում ենք ակումբի ղեկավարությանը և միասին շարժվում դեպի մեր նպատակները։ Սպասում ենք լուրջ համալրումների. մյուս տարի կվերադառնանք ավելի ուժեղ», -ասվոււմ է հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ 3 տարվա մեջ ակումբն այնպիսի արդյունքների է հասել, որ այլ թիմեր 30 տարում չեն հասնում։
«Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար՝ կորոնավիրուս, պատերազմ, բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի թիմի կողքին»,- ասվում է ԱԼՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան», որը նախորդ տարի հռակվել էր Հայաստանի չեմպիոն, երեկ` մայիսի 28–ին, պարտվեց «Ալաշկերտին»։
«Միլանն» ուզում է թուրք ֆուտբոլիստին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով