00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս զինվորականները «Խաղաղապահի դասեր» են անցկացրել Ասկերանի շրջանում

© Photo : official site of the MoD of RFРоссийские миротворцы провели занятия по мерам безопасности с учениками школы №1 в городе Чартар (17 декабря 2020). Аскеранский район
Российские миротворцы провели занятия по мерам безопасности с учениками школы №1 в городе Чартар (17 декабря 2020). Аскеранский район - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Բաժանորդագրվել
Դասախոսության ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի միջնակարգ դպրոցում «Խաղաղապահի դաս» կրթական ակցիա են իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Российские миротворцы сопровождают азербайджанскую автоколонну на дороге Шуши - Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ռուս խաղաղապահներն Արցախում հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքներ են իրականացնում

Ակցիան անցկացվել է ինտերակտիվ դասի ձևով, 100 սովորողի մասնակցությամբ։ Դասախոսության ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր խնդիրների մասին։ Երեխաներին բացատրել են նախկին մարտական գործողությունների շրջաններում գտնվելու բարձր վտանգավորությունը՝ մեծ թվով պայթյունավտանգ առարկաների պատճառով։

Ռուս սպաները երեխաներին ցույց են տվել Լեռնային Ղարաբաղի տարածքում հանդիպող պայթյունավտանգ առարկաների հիմնական տեսակների նկարները, ինչպես նաև գործնականում բացատրել են տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերելու կանոնները, այդ թվում՝ ականապայթյունային վնասվածքների ժամանակ։

«Կարող եմ ասել, որ այս ինտերակտիվ դասը շատ օգտակար էր ինչպես մեզ՝ մեծահասակներիս, այնպես էլ աշակերտների համար։ Շատ կարևոր է, որ աշակերտներն ու մեծահասակները իմանան նախազգուշական միջոցները, թե ինչ պետք է անեն, եթե չպայթած ականների հանդիպեն: Մեզ համար շատ օգտակար տեղեկություններ էին»,-ասել է Նորագյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիանա Իլիյանը։

Միջոցառման ավարտին աշակերտները ռուսերեն բանաստեղծություններ են արտասանել և երգել։

Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ խնդիրների կատարման ընթացքում ռուս զինծառայողները ավելի քան 40 անգամ այցելել են երեխաներին՝ պատմության ինտերակտիվ դասեր, հայրենասիրական ակցիաներ և թեմատիկ ստեղծագործական հանդիպումներ անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ այդ միջոցառումներին մասնակցել է ավելի քան 4000 աշակերտ և ուսանող։

Российские миротворцы организовали передачу гуманитарной помощи беженцам и многодетным семьям отдаленных поселков НКР (18 мая 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Ռուս խաղաղապահները օգնություն են փոխանցել Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերի բնակիչներին

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0