00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները

© Sputnik / Asatur YesayantsПоврежденная от ветра теплица в селе Джрарби Армавирской области
Поврежденная от ветра теплица в селе Джрарби Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Բաժանորդագրվել
Արմավիրի մի շարք գյուղերի բնակիչներ շվարած են մնացել` վարկ են վերցրել, ջերմոց սարքել, այն գազով տաքացրել, բայց մի քանի րոպեում քամին ու կարկուտը ողջ տարվա հույսը չքացրել է։ Գյուղացիները չգիտեն` փոխհատուցում կտա՞ն, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Մայիսի 23-ին կարկուտի և ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի մի շարք գյուղերում ավերածություններ են եղել` ջերմոցներն են վնասվել, բերքն է շարքից դուրս եկել, տանիքներն էլ քամին պոկել–տարել է։

Մեքենայով Ակնաշենի գյուղամիջով ենք անցնում. առաջին հերթին աչքի են ընկնում ավերված ջերմոցներն ու դրանց կարկասներին փաթաթված «ցելոֆանի» կտորները։ Շատ հեռու գնալ պետք չէ` հենց ակումբի շենքը, որտեղ նաև գյուղապետարանն է տեղակայված, կես տանիքով է մնացել` քամին տանիքի մի հատվածը պոկել-տարել է։

© Sputnik / Asatur YesayantsԱկնաշենի մշակույթի տունը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Ակնաշենի մշակույթի տունը

Ակնաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Հովակիմյանը պատմում է`գյուղում 23-24 տան տանիք է նման բախտի արժանացել։ Ճիշտ է, ոմանք արդեն փորձել են «իրար վրա գցել» թիթեղները, որ գոնե անձրևներից տները պաշտպանեն։

«Տես, էս տան տանիքը շպրտել էր, բայց որոշ չափով շիֆրերը դասավորել են. անձրև եկավ` բանը բուրդ կլինի, քանի որ ներսը վերանորոգած է, ափսոս է»,–ասում է Հովակիմյանը` ցույց տալով տներից մեկը, որի տանիքը կիսով չափ չկա։

Քամին ավերածություններ է պատճառել Ակունք գյուղում

Տան տիկինը` Վարդուհի Մեսրոբյանը, պատմում է` տանը նստած էին, երբ հանկարծ մթնել է և ուժեղ ձայն է լսվել։ «Վազեցինք դուրս և տեսանք, որ տանիքը քամին տվել, գետնին է նետել, ավելին, անգամ պատի անկյունային հատվածից մի քանի քար է պոկել»,–պատմում է կինը։

© Sputnik / Asatur YesayantsՎարդուհի Մեսրոբյանը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Վարդուհի Մեսրոբյանը

Նրա խոսքով` ճիշտ է, տանիքը նոր չէր, սակայն ծառայում էր իրենց և ամենևին էլ մտադրություն չունեին այն փոխելու։ Տիկին Վարդուհին հավելում է, որ օրերս տեղացած անձրևն արդեն մի փոքր թրջել է տան ներսի հատվածը։ Հովակիմյանն իր հերթին հայտնում է` եթե նախորդ տարի տանիքը փոխելու համար 1.5 միլիոն դրամ էր անհրաժեշտ, ապա այս տարի ամեն ինչ թանկացել է։

© Sputnik / Asatur YesayantsՎարդուհի Մեսրոբյանենց վնասված ջերմոցը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Վարդուհի Մեսրոբյանենց վնասված ջերմոցը

Տանիքներից բացի, կարկուտի և քամու հետևանքով Ակնաշենում նաև ջերմոցներն ու բաց գրունտում գտնվող բերքն է շարքից դուրս եկել։ Հովամիկյանն ասում է, որ բաց գրունտի 80 և ավելի տնտեսություն է տուժել, գրեթե նույնքան ջերմոցներ են վնասվել` քամին քշել–տարել, պատառոտել է որպես ծածկոց ծառայող «ցելոֆանները»։ Վախենալով հերթական կարկուտից` շատերն արդեն «նիսյայով» նորն են գնել և ծածկել ջերմոցները։

Տեղի բնակիչներից Արևիկ Գևորգյանի տան ինչպես տանիքն է տարել քամին, այնպես էլ ջերմոցն է շարքից հանել։

© Sputnik / Asatur YesayantsԱրևիկ Գևորգյանը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Արևիկ Գևորգյանը

«Լոլիկի սածիլներ էինք դրել, բայց քամին ու կարկուտը 80 տոկոսը վնասեցին։ Մեր ողջ հույսն էդ լոլիկն էր, որ վաճառեինք ու ապրեինք։ Հիմա նորից 56 000 դրամի ցելոֆան ենք նիսյայով գնել, որ գոնե տակը մնացած բերքը չփչանա։ Չգիտեմ ինչ պետք է անենք, վարկ վերցնել չենք կարող, որ նոր սածիլներ գնենք` բանկերի սև ցուցակում ենք»,–ասում է տիկին Արևիկը, որի 120 000 դրամի գնած լոլիկի սածիլներից գրեթե բան չի մնացել։   

Կինը  հոգոց է հանում ու հավելում` միակ հույսը փոխհատուցումն է, իսկ Հովակիմյանն արդեն «չափել–գրել» է։ Հովակիմյանը, որն ուղեկցում է մեզ այցի ընթացքում, ցույց տալով կրած վնասները` իր հերթին նշում է, թե «սա դեռ բաբաթ է», գնանք հաջորդ տունը։

© Sputnik / Asatur YesayantsԱրևիկ Գևորգյանը ցույց է տալիս վնասված բերքը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Արևիկ Գևորգյանը ցույց է տալիս վնասված բերքը

Իսկ հաջորդ տանն, իրոք, իրավիճակն ավելի վատ է. 1000 քմ տարածքով ջերմոցը, այնտեղ գտնվող վարունգը 100 տոկոսով վնասվել են։ Տան տիկինը` Երանուհի Գրիգորյան, ասում է, որ 6-7 տոպրակ վարունգ են հավաքել, որը 5000 դրամով կվաճառեն ու կմնան առանց ոչինչի։

Ի՞նչ ավերածություններ է արել քամին Երևանում ու մարզերում. տեսանյութ

«Ջերմոցը գազով ենք ջեռուցել` 1300 դոլար վճարելով։ Դրան պլյուս 600 000 դրամի ցելոֆան ենք առել ու սածիլներ։ Ամեն ինչը վարկով ենք արել` 8 մլն դրամի վարկ ունենք. հիմա վարունգը հավաքում, հավերին ենք տալիս։ Սրանից-նրանից պարտք ենք վերցրել ու նորից ծածկել ջերմոցը, որ գոնե ուրիշ մի բան տնկենք»,–ասում է Երանուհին։

© Sputnik / Asatur YesayantsԵրանուհի Գրիգորյանը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Երանուհի Գրիգորյանը

Ի դեպ, ընտանիքը պատրաստվում է տունը գրավի տակ դնել։ Հարցն այն է, որ հունիսի սկզբին վարկի գումարից պետք է 265 000 դրամ վճարեն, իսկ իրենց հույսը վարունգը վաճառելն էր։ Ու հիմա այլ ելք չունեն, քանի որ չեն ուզում իրենց հետ այն համագյուղացիներն էլ տուժեն, որոնք երաշխավոր են կանգնել։

Ի դեպ, այժմ Ակնաշենում վնասների հաշվարկի ամփոփման փուլն է` շուտով այն մարզպետարան կներկայացնեն։

© Sputnik / Asatur YesayantsՔամուց վնասված տուն
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Քամուց վնասված տուն

Ակնաշենի հարևան Ջրարբի գյուղում էլ բերքը բավական տուժել է կարկուտից, սակայն քամու ձեռքը տանիքներին չի հասել։ Գյուղապետերանից հայտնեցին` կարկուտից 55 ընտանիք է տուժել. շուրջ 7800 քմ ջերմոցների ծածկն է վնասվել, որոնք պետք է նորից ծածկվեն, ինչպես նաև 3 հա–ից ավելի տարածքում եղած բերքն է վնասվել, որտեղ հիմնականում եղել են խաղող, բանջարեղեն, սեխ և եգիպտացորեն։

Կարկուտը Ջրարբիի բնակիչ Լուսինե Պարոնյանենց ջերմոցները, ճիշտ է, շատ չի վնասել, սակայն 1000 քմ տարածքում դրված սեխն է շարքից ամբողջությամբ հանել։ Լուսինեն ասում է` սերմին 100 000 դրամից ավելի գումար էին տվել, հոսանք են վառել, չարչարանքն էլ չհաշված։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Պարոնյանը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Լուսինե Պարոնյանը

«Բացի սեխից, նաև բիբար, լոլիկ, վարունգ ունենք ջերմոցներում։ Ջերմոցի ծածկը մի քիչ վնասել էր` ամուսինս արդեն նորոգել է դա։ Սակայն սեխի դեպքում ոչինչ անել չենք կարող` մի քիչ աճել էր ու կարկուտը փչացրեց ամբողջը»,–ցույց տալով կարկուտը տարած բերքը` պատմում է Լուսինեն։

Նա ասում է, որ եգիպտացորենն էլ նույն բախտին է արժանացել, ոչինչ չի մնացել։ Մեր զրույցին հետևող Լուսինեի հարևանը հետաքրքրվում է` լավ, լրագրողն եկավ, արձանագրեց, իսկ պատասխան ո՞վ է տալու։

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Պարոնյանենց վնասված ջերմոցն ու բերքը
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Լուսինե Պարոնյանենց վնասված ջերմոցն ու բերքը

Նատաշա Սուքիասյանի և նրա սկեսրայր Թովմաս Թովմասյանի այգիներն էլ բավական տուժել են` ջերմոցի վարունգն է ոչ պիտանի դարձել, իսկ դդմիկն արդեն «քոլքաշ» են արել` հանել, թափել։ Այն, ինչ մնացել է վարունգից, միայն հազիվ «տան ուտելու» համար բավականացնի։

© Sputnik / Asatur YesayantsՋրարբի գյուղի վնասված բերքը
Ջրարբի գյուղի վնասված բերքը - Sputnik Արմենիա
1/8
Ջրարբի գյուղի վնասված բերքը
© Sputnik / Asatur YesayantsՋրարբի գյուղի վնասված բերքը
Ջրարբի գյուղի վնասված բերքը - Sputnik Արմենիա
2/8
Ջրարբի գյուղի վնասված բերքը
© Sputnik / Asatur YesayantsՋրարբի գյուղի վնասված բերքը
Ջրարբի գյուղի վնասված բերքը - Sputnik Արմենիա
3/8
Ջրարբի գյուղի վնասված բերքը
© Sputnik / Asatur YesayantsԱրագիլների քանդված բները Ակնաշեն գյուղում
Արագիլների քանդված բները Ակնաշեն գյուղում - Sputnik Արմենիա
4/8
Արագիլների քանդված բները Ակնաշեն գյուղում
© Sputnik / Asatur Yesayants Ակնաշեն գյուղի վնասված բերքը
 Ակնաշեն գյուղի վնասված բերքը - Sputnik Արմենիա
5/8
Ակնաշեն գյուղի վնասված բերքը
© Sputnik / Asatur Yesayants Ակնաշեն գյուղի վնասված բերքը
 Ակնաշեն գյուղի վնասված բերքը - Sputnik Արմենիա
6/8
Ակնաշեն գյուղի վնասված բերքը
© Sputnik / Asatur YesayantsԱրևիկ Գևորգյանը` թոռների հետ
Արևիկ Գևորգյանը` թոռների հետ - Sputnik Արմենիա
7/8
Արևիկ Գևորգյանը` թոռների հետ
© Sputnik / Asatur YesayantsՔամու հետևանքներն Ակնաշեն գյուղում
Քամու հետևանքներն Ակնաշեն գյուղում - Sputnik Արմենիա
8/8
Քամու հետևանքներն Ակնաշեն գյուղում
1/8
Ջրարբի գյուղի վնասված բերքը
2/8
Ջրարբի գյուղի վնասված բերքը
3/8
Ջրարբի գյուղի վնասված բերքը
4/8
Արագիլների քանդված բները Ակնաշեն գյուղում
5/8
Ակնաշեն գյուղի վնասված բերքը
6/8
Ակնաշեն գյուղի վնասված բերքը
7/8
Արևիկ Գևորգյանը` թոռների հետ
8/8
Քամու հետևանքներն Ակնաշեն գյուղում

«Այնքան ուժեղ էր քամին, որ ընտանիքով դուրս եկանք, ու ջերմոցի վրա կախվեցինք, որ կարողանանք փրկել, ցելոֆանը չպոկի–տանի։ Բայց չստացվեց պահել, քանի որ մյուս կողմից էլ կայծակն էր խփում, վախենում էինք։ Այն, ինչ հետո կարողացանք հավաքել վարունգի ջերմոցից, 3 տոպրակ էր` 600 դրամով ամբողջը վաճառեցինք»,–ասում է Նատաշը։

© Sputnik / Asatur YesayantsՆատաշա Սուքիասյանը ցույց է տալիս կարկուտի հետևանքները
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Նատաշա Սուքիասյանը ցույց է տալիս կարկուտի հետևանքները

Ընտանիքը մտածում է նոր «ցելոֆան» գնի և ջերմոցը ծածկի, վարունգի փոխարեն լոբի կամ եգիպտացորեն ցանի։ Նատաշան ասում է`«զինվորի տեր ենք, ինչ անենք»։ Նրա տղան այժմ ծառայում է, և ընտանիքն ուզում էր մինչև նրա վերադարձը գոնե 1-2 բան հետ գցել նրա հետագա կյանքի համար։ Հիմա հույս ունեն, որ գոնե փոխհատուցում կստանան:

© Sputnik / Asatur YesayantsՔամին տանիքներ է ավերել Արմավիրի գյուղերում
«Ճար չկա` տունը գրավ կդնենք». Արմավիրում կարկուտը բերքն է վնասել, քամին` տանիքները - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Քամին տանիքներ է ավերել Արմավիրի գյուղերում

Երբ բոլոր համայնքները կամփոփեն վնասների հաշվարկը և կդիմեն մարզպետարան` կփորձենք պարզել, թե ինչ ընթացք են ստանում դրանք, և արդյո՞ք փոխհատուցում կտրամադրվի տուժած տնտեսություններին։

Լրահոս
0