ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայկական ԶՈւ-ն Նախիջևանի ուղղությամբ կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հայրցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են` իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով ադրբեջանցի մեկ զինվոր է վիրավորվել։
«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն ուղղակի սուտ են»,–ասացին ՊՆ–ից։
Իսկ ինչ վերաբերում է իրավիճակին Սև լճի և Կութի ուղղությամբ, ապա այս պահին այն հանգիստ է։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց`կրկնելով` Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։
«Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։