00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցМинистерство иностранных дел России
Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Արտգործնախարարությունը շեշտում է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել բանակցությունների գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով ու պատրաստ է աջակցել բանակցությունների գործընթացին, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի ու ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի հեռախոսազրույցից հետո։

И.о. министра иностранных дел Ара Айвазян встретился с послом Индии в Армении Кишаном Даном Джалом - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Հայ-հնդկական կապերը կընդլայնվեն միջազգային մարտահրավերներին դիմագրավելու համար

«Կայացավ կարծիքների ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ենթատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի  վերաբերյալ գնահատականների օգտակար փոխանակում։ Ռուսաստանյան կողմից հաստատվեց կողմերին ուղղված կոչը՝ ծագող բոլոր խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լրահոս
0