COVID-19-ը կարող է վտանգավոր բարդություններ առաջացնել, և ամենակարևորը՝ երբեք նախապես չես իմանա, թե հիվանդությունն ինչպես կազդի կոնկրետ մարդու վրա։ Բացի այդ, «աշխատող» դեղամիջոց դեռևս չկա, ուստի պատվաստումը ինչպես բուն հիվանդությունից, այնպես էլ դրա ծանր ընթացքից պաշտպանվելու բժշկական ցուցում է։
Իհարկե, կարելի է պատվաստվել նաև խիստ բժշկական հաստատությունում, բայց երբեմն դա ձանձրալի է, և կարելի է հարցին կրեատիվ մոտենալ։ Եվ իրոք, ինչո՞ւ չհամատեղել օգտակարը հետաքրքիրի հետ։ Ֆոտոշարքում ներկայացված պատվաստման կետեր նույնիսկ ակամա կցանկանաս գնալ։ Դե, իսկ եթե արդեն եկել ես, պատվաստում էլ կստանաս։

Տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստանում բրենդիի տակառի մոտ Լևիստա գյուղում, Մոնտենեգրո

Այցելուն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվում է QazCovid-in պատվաստանյութով, Ալմաթիի առևտի կենտրոններից մեկում տեղակայված պատվաստման կենտրոնում, Ղազախստան

Զբոսաշրջիկներ Մարինա և Մարսիո Ռիկարդոները COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V դեղամիջոցով պատվաստվելուց հետո հանգստանում են Սան-Մարինոյի սրճարաններից մեկում

Տղամարդը կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական Sinopharm պատվաստանյութի ներարկում է ստանում ռեստորանում, Կրագուևաց, Սերբիա

Բուժաշխատող Անա Կասիա Օլիվեյրա դե Լիման կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութն է ներարկում 75-ամյա Ժոաո Ակինո Ֆիլյաին՝ Ռիու Նեգրու գետի ափին պատվաստման օրը, Բրազիլիա

Մարդիկ COVID-19-ի դեմ պատվաստվում են Մանհեթենի Բնական պատմության ամերիկյան թանգարանում, ԱՄՆ

Աշխատակիցները կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի դեղաչափ են ստանում ավտոբուսում, Սյուդադ-Խուարես, Մեքսիկա։

Կինը փաստաթղթերն է լրացնում COVID-19-ի դեմ ռուսական «Спутник V» («Гам-КОВИД-Вак»)պատվաստանյութով պատվաստվելուց առաջ Մոսկվայի «Գլոբուս» հիպերմարկետում