00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկա կառավարությունը դավադրության մեջ ներքաշված չէ․ Նիկոլ Փաշինյանը Կութ գյուղում է

Բաժանորդագրվել
Վարչապետի պաշտոնակատարը, կութեցիների աչքերի մեջ նայելով, հայտարարեց, որ ներկա կառավարությունը ոչ մի ստվերային, մութ գործարքների մեջ ներքաշված չէ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է, որի հատվածում առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 պայմանագրային զինծառայողների են գերեվարել։

Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարմար առիթ է տեսնում մեզ իրար դեմ հանելու համար, օգտվում է այդ հնարավորությունից։

«Դրա համար մենք պետք է շատ հստակ ցույց տանք` անկախ նրանից, որ ներսում տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին ի պատասխան մեր առաջին քայլը լինելու է համախմբումը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում է կարևոր է սթափ լինելը։ Որքան էլ իրավիճակը հուզական է, պետք է սթափությունն ու հավասարակշռությունը չկորցնել ճիշտ որոշումներ կայացնելու համար։

«Պետք է կարողանալ տեղեկատվության մեջ թացը չորից տարբերել, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ ու զոհ չդարձնել մեզ։ Բոլորիդ աչքերի մեջ նայելով եմ ասում՝ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների, դավադրությունների մեջ է»,- հայտարարեց Փաշինյանը։

Հավաքված քաղաքացիներից մեկը Փաշինյանը պնդմանն արձագանքեց. «Աստված տա»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն էլ ևս մեկ անգամ հայտարարեց. «Ձեր աչքերի մեջ նայելով եմ ասում»։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Լրահոս
0