00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով գրգռում էին Ադրբեջանին. Տեր-Պետրոսյան

© Photo : Facebook / Լևոն Տեր-ՊետրոսյանЛевон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ պատրանքները տհաս հասարակություններին են հատուկ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Անցյալից ամենակարևոր դասը, որ պետք է քաղենք, իրատեսությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Интервью Левона Тер-Петросяна - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ինչպես մեզ համար անբարենպաստ բանաձևը հայտնվեց Քլինթոնի սեղանին․ պատմում է Տեր-Պետրոսյանը

«Պատրանքները պետք է թոթափել՝ ծովից ծով Հայաստան, Քուռ-արաքսյան հանրապետություն և այլն։ Մեծ շնորհք չի պահանջվում, մեծ ուղեղ էլ պետք չէ՝ եթե մարդ գալիս է իշխանության, պետք է նախ իմանա՝ ինչ վիճակում է Հայաստանը, ինչ արտաքին, քաղաքական մարտահրավերներ ունի և փորձի ամենաիրատեսական մեթոդներով փորձել այդ խնդիրները լուծել»,–ասաց նա։

ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ «պատրանքները տհաս հասարակություններին է հատուկ»։ Ոչ մի հասուն հասարակության մեջ չի կարող նման բան լինել։

«Հսկայական ինստիտուտներ են աշխատում այդ լուրջ, մեծ պետությունների շուրջ՝ և' անալիտիկներ, և' հետախուզական ծառայություններ, ամեն դետալին ուշադրություն են դարձնում՝ իրենց քաղաքական քայլերի վնասներն ու օգուտները»,–ասաց նա։

Տեր–Պետրոսյանի կարծիքով`  Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով գրգռում էին Ադրբեջանին։ Օրինակ, երբ ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում էին Հայաստան-Արցախ միացյալ քարտեզը։

Ինչպես մեզ համար անբարենպաստ բանաձևը հայտնվեց Քլինթոնի սեղանին․ պատմում է Տեր-Պետրոսյանը

Նրա խոսքով՝ «սա սադիզմ էր Հայաստանի իշխանությունների կողմից»։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0