00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն ամրացնում է Սյունիքի սահմանները. ռուս սահմանապահներին նոր տարածքներ են տրամադրվել

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում
Ռուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր անցկացված նիստում որոշում է կայացրել Կապան, Մեղրի և Տեղ համայնքներին պատկանող տարածքներում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերի տեղակայման նպատակով։

Ваче Габриелян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Պետք է գումարներ ծախսել Սյունիքում ու Գեղարքունիքում ենթակառուցվածքների վրա. Գաբրիելյան

Դրա համար նշված համայնքներին պատկանող մի շարք հողամասեր որպես նվիրատվություն անհատույց օգտագործման իրավունքով նախ կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին, ապա անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ» և բխում է 2020թ.–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներից։

Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման:

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Լրահոս
0