00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կողմերին կոչ ենք անում վերադառնալ նախկին դիրքեր». ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ

© AP Photo / J. Scott ApplewhiteГосдепартамент США
Госдепартамент США - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է արել հետ քաշվել այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև մայիսի 11-ը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը Բաքվին և Երևանին կոչ է արել խաղաղ սահմանազատում իրականացնել՝ զորքերը հետ քաշելով, և հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ հարցում։

Ветряк на фоне гор - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ադրբեջանցիների ներխուժման պատճառով Zod Wind–ը հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ

«ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալությամբ: Մենք երկու կողմերին կոչ ենք անում միջադեպը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին և Ադրբեջանին հիշեցնում ենք նրա պարտավորությունների մասին՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, այն է՝ բոլոր ձերբակալվածների հետ մարդասիրաբար վարվել»,-ասված է Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի՝ սահմանազատման չենթարկված հատվածներով ցանկացած տեղաշարժ դիտարկում է որպես անհարկի և սադրիչ։

Հայ զինվորականներին գերեվարելու փաստով քրեական գործ է հարուցվել. դատախազություն

«Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման ժամանակ և երկու կողմերին կոչ ենք անում վերադառնալ նախկին դիրքերին և դադարեցնել դիրքերի ամրապնդումն ու ականազերծումը չսահմանազատված սահմանին»,-ավելացրել է Փրայսը։

Մասնավորապես, նա երկու կողմերին կոչ է արել հետ քաշվել այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև մայիսի 11-ը։

«Այդ գործողությունները կբերեն լարվածության թոթափման և սահմանի հրատապ սահմանազատման շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացի համար հնարավորություն կբացեն։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ ջանքերին»,-ավելացրել է Փրայսը։

Նա նաև կողմերին կրկին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ լուծման շուրջ։

И.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области  - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Զիջման տեղ չկա ․ Փաշինյանը՝ այսօրվա իրադարձությունների մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս
0