ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ազգային տոնի առթիվ:
«Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետևողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ ձգտումը՝ կառուցելով և զարգացնելով Վրաստան պետությունը։
Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանը և Վրաստանը իրենց պետականաշինության ընթացքում մշակել և ներդրել են այնպիսի փոխգործակցության նախադրյալներ, որոնց իրականացմամբ հնարավոր է եղել մեր երկրների միջև հարաբերությունները լավագույնս պահպանել և զարգացնել»,–ասված է Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
Նա նշել է, որ մեր երկրները շատ անելիքներ ունեն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում: «Այս համատեքստում աներկբա է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու և այն նորանոր ձեռքբերումներով հարստացնելու մեր հանձնառությունը»,–ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Պատերազմի ավարտից հետո Վրաստանը տարածաշրջանային զարգացումներում շահագրգիռ կողմ է դարձել
Փաշինյանը Ղարիբաշվիլիին մաղթել է հաջողություն պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց։