ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մեկնարկեց Ջավադ Զարիֆի այցը: Իրանի արտգործնախարարն արդեն Հայաստանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
© Photo : ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորել է Իրանի ԱԳ նախարարին
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորել է Իրանի ԱԳ նախարարին
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց Իրանի ԱԳ նախարարին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ այս անգամ Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։