ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից»,–ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ:
Հիշեցնենք, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր դարձել (բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս) 2020թ. հունիսի 4-ից։
Հավելենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 130–ով և դարձել 222269:
43 մլն դրամի դիմակ, ձեռնոց, ջերմաչափ ու ալկոգել. պատգամավորները հաշվում են ԿԳՄՍ ծախսերը