00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20 նոր ուղևորատար վագոններն արդեն Հայաստան են գալիս

© Photo : ЮКЖД Новые вагоны ЮКЖД производства Тверского вагоностроительного отправили в Армению
Новые вагоны ЮКЖД производства Тверского вагоностроительного отправили в Армению - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվել
Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Տվերի վագոնաշինական գործարանում արտադրված 20 նոր ուղևորատար վագոններ կուղարկվեն Հայաստան։ Մայիսի 25-ին վերոնշյալ գործարանում տեղի ունեցավ վագոնների հանձնումը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ 11 կուպե, 6 պլացկարտ և 3 ՍՎ վագոններն արդեն բերվում են Հայաստան: Եվս 7 վագոն կմատակարարվեն մինչև հունիսի վերջ: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

Южно-Кавказская железнодорожная компания возобновляет работу междугородных скоростных электропоездов Ереван-Гюмри-Ереван-Ереван - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն - խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:

«Ծրագիրը կարևոր խթան է տալիս ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի և տնտեսության զարգացմանը, ինչպես նաև արագացնում է մեր երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերը: Տարածաշրջանում իրավիճակի նորմալացումը հուսալի երկաթուղային կապ կպահանջի, որն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական ներուժի և Եվրասիական տնտեսական միության երկրների ինտեգրման բոլոր առավելությունների բացահայտման համար», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը:

Նա հավաստիացրել է, որ ձգտում են, որ Հայաստանում ուղևորափոխադրումները համապատասխանեն ամենաբարձր պահանջներին և ստանդարտներին, լինեն հարմարավետ։

Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...

«Ռուսական երկաթուղիներն ավելի քան 300 միլիոն դոլար են ներդրել ՀՀ ենթակառուցվածքներում, մենք աստիճանաբար կատարում ենք մեր բոլոր  պարտավորությունները: Այս տարի կթարմացվի «Հարավկովկասյան երկաթուղու» գրեթե ամբողջ ուղևորատար շարժակազմը», - ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավար Օլեգ Բելոզյորովը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կարծիքով` նոր շարժակազմը կարևոր դեր է ունենալու Հայաստանի ուղևորային համալիրի զարգացման գործում:

МЧС Армении и «Южно-Кавказская железная дорога» подписали меморандум (7 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
ԱԻՆ–ն ու ՀԿԵ–ն հուշագիր են ստորագրել. կողմերը միմյանց կփոխանցեն կուտակած փորձը

«Շարժակազմն ամենաժամանակակիցն է և նախատեսված է բոլոր կատեգորիաների ճանապարհորդների համար: Հաշվի առնելով հունիսին սպասվող Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումների վերսկսումը, որը ավելի քան մեկ տարի չէր գործում համաճարակի պատճառով, սա լավ նվեր է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի համար արձակուրդային շրջանի մեկնարկից առաջ», - նշել է Ալեքսեյ Մելնիկովը:

Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի  ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:

Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը) կոնցեսիայով կառավարում է Հայաստանի երկաթուղիները 2008 թվականից: Հայաստանում իշխանափոխությունից հետո իրավապահները ստուգել են երկաթուղու գործունեությունը հարկերը չվճարելու կասկածանքով, սակայն փաստերը չեն հաստատվել, և գործը կասեցվել է:

Լրահոս
0