00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել

© Sputnik / Aram NersesyanВодители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн
Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
Երևանում տաքսիների գները հաճախ տարակուսանք են առաջացնում։ Եթե զբոսաշրջիկներին շարունակում է ապշեցնել դրանց հասանելիությունը, ապա մայրաքաղաքի բնակիչները ուսերն են թոթվում․ հիմա տաքսիով ուղևորությունը թանկ հաճույք է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վերջին մի քանի շաբաթներին Երևանում առցանց տաքսիները կտրուկ բարձրացրել են ուղևորության գինը։ Քաղաքացիները չէին կարող դա չնկատել, քանի որ սակագինը 1,5-2 անգամ ավելացել է։ Ու գործեց «դոմինոյի էֆեկտը»․ մասնավոր տաքսիստները բաց չթողեցին հնարավորությունը և նույնպես ավելացրին իրենց ծառայությունների արժեքը։

© PhotoՕնլայն տաքսքու մինիմալ սակագին
Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Օնլայն տաքսքու մինիմալ սակագին

Քաղաքացիները բողոքում են՝ եթե նախկինում սակագների ավելացումը «պիկ» ժամերին սպասելի էր և արդարացված, ապա հիմա այդ մեխանիզմը գործում է ցանկացած եղանակի դեպքում և անգամ համեմատաբար հանգիստ ժամերին։ Վարորդներն իրենք էլ հակասական մեկնաբանություններ են տալիս․մի կողմից՝ նրանք հասկանում են, որ հաճախորդ են կորցնում, մյուս կողմից՝ վստահեցնում են, որ առանց ուղևորության գինը բարձրացնելու չեն կարող փոխհատուցել վառելիքի ծախսը խցանված ճանապարհների պարագայում։  

Ի՞նչ է կատարվում իրականում

Տաքսիստի աշխատանքը պարզապես անտանելի է դարձել վարորդների մեծ մասի համար։ Այլընտրանքային ճանապարհների բացակայության և տրանսպորտային միջոցների ավելացման հետևանքով մայրաքաղաքում գրեթե անդադար խցանումներ են։ Եվ «պիկ ժամ» հասկացությունը կորցրել է իր սկզբնական նշանակությունը։

Вход в терминал для вылетов аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Օդանավակայանում աշխատող տաքսիստները պետք է ունենան սպիտակ մեքենա և մեծ գումար վճարեն

«Նախևառաջ ասեմ, որ սակագինը ես չեմ որոշում։ Թե օրվա կամ գիշերվա այս կամ այն ժամին ձեզնից որքան գումար կգանձվի՝ որոշում է համակարգը»,- Sputnik Արմենիային ասաց բջջային տաքսի-ծառայություններից մեկում որպես վարորդ աշխատող Արմենը։ 

Նա պարզաբանեց, որ եթե տաքսի պատվիրել, օրինակ, քաղաքի կենտրոնից մինչև որևէ ծայրամաս, ապա ծանրաբեռնված ժամերին համակարգը, հավանական է` սովորականից 500-600 դրամ ավելի պահանջի։ Այսինքն՝ 9-10 կմ-ի համար 1200 դրամի փոխարեն ստիպված կլինեք 1500-1800 դրամ վճարել։ Նրա խոսքով՝ եթե համակարգն այդպիսի սակագին է տալիս, նշանակում է՝ ճանապարհները ծանրաբեռնված են, ամբողջ կենտրոնում խցանումներ են, և տաքսի նստողները շատ են այդ ժամին։

«Որքան շատ ենք խցանման մեջ մնում, այնքան շատ վառելիք ենք ծախսում։ Արդյունքում մենք մեր նյարդերն ենք վատնում, իսկ ուղևորը՝ նյարդերը, գումարն ու ժամանակը»,-ասաց Արմենը։

Մեկ այլ տաքսիստ մասնավոր ուղևորություններով է գումար վաստակում և սկզբունքորեն չի աշխատում տաքսի-ծառայությունների հետ։ Նա նշում է, որ մի քանի տարի առաջ դեռ կարելի էր աշխատել։

© PhotoՕնլայն տաքսքու մինիմալ սակագին
Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Օնլայն տաքսքու մինիմալ սակագին

«Այն ժամանակ մենք հստակ գիտեինք, որ առավոտյան և երեկոյան մարդիկ գնում են աշխատանքի և տուն, հետևաբար խցանումներ են լինում։ Հիմա ամեն ինչ անկանխատեսելի է։ Մի կողմից՝ ճանապարհները նեղացել են, քանի որ երթևեկելի մասի եզրերին տարիներով կարող են կանգնած լինել վաճառվող մեքենաները, մյուս կողմից՝ տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն ավելացել է։ Մի փոքրիկ վթարը մի քանի կիլոմետրանոց խցանում է ստեղծում»,-ասաց Աշոտը։

Քանի՞ մարդ է մահացել Հայաստանի ճանապարհներին. վերջին 10 տարվա տխուր վիճակագրությունը

Նրա հետ մենք զրուցում էինք աշխատանքային օրվա ավարտին, նա կանգնած էր կենտրոնական փողոցներից մեկում և չէր աշխատում։ Հաճախորդներին, որոնք ուզում էին կենտրոնի մի ծայրից մյուսը հասնել, մերժում էր։ Իմ հարցին, թե ինչու է մերժում, վարորդը պատասխանեց, որ «պիկ» ժամին կա՛մ պետք է մեկ կիլոմետրի համար նվազագույն արժեքից շատ վերցնի, կա՛մ ուղղակի չընդունի պատվերը։

Աշոտը երկրորդ տարբերակն է գերադասում։ Նա պարզաբանում է․խցանումները շատ են՝ վառելիքը շատ ծախսվում, ուրեմն՝ ուղևորությունն էլ ավելի թանկ է։

Ի՞նչ են ասում օպերատորներն ու մասնագետները

Երևանցիները սովորել են, որ մեծ պահանջարկի ժամանակ գներն աճում են, սակայն ոչ այսքան պարբերաբար և այսքան հաճախ։ Դեռևս 2019թ․-ին GG տաքսի-ծառայությունը հայտարարել էր, որ բարձրացնում է իր ծառայությունների սակագները։ Մասնավորապես նշվում էր, որ ուղևորության համար նվազագույն վճարը կարող է փոխվել՝ կախված ճանապարհների ծանրաբեռնվածությունից։

Рынок автомобилей в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
ՀՀ–ն հայտնվել է մեքենաների «գերության» մեջ. մարդիկ կրակն են ընկել իրենց ապրանքի ձեռքը

Նշվում էր, որ դա հնարավորություն կտա համակարգը նոր գործիքներով համալրել և զերծ մնալ ուշացումներից։ Այսուհետ «պիկ» ժամերին էկոնոմ դասի մեքենա հնարավոր կլինի կանչել նվազագույնը 800 դրամով՝ նախկին 500-ի փոխարեն։ Իսկ սովորական մեքենայով ուղևորության նվազագույն արժեքը կլինի 900՝ նախկին 600-ի փոխարեն։ Էկոնոմ դասի «մինիմալը» կարող է հասնել 1000-1100-ի, կոմֆորտ դասինը՝ 1200-ի։

Yandex-տաքսիի մեկ այլ օպերատոր Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սակագները վարորդները չեն ավելացնում, այլ համակարգը։ Տվիչը հաշվում է, թե մոտավորապես որքան ժամանակ է հարկավոր «Ա» կետից «Բ» կետը հասնելու համար` հաշվի առնելով խցանումներն ու ճանապարհի ծանրաբեռնվածությունը, ըստ դրա էլ ուղևորության գին է հաշվում։ Բացի այդ, որքան մեծ է տաքսիների պահանջարկը, այնքան բարձր է գինը։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանին ուղևորության գների բարձրացումը չի զարմացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ գնագոյացման վրա ազդում են վառելիքի գինը, խցանումները, «պիկ» ժամին ճանապարհների ծանրաբեռնվածությունը և տաքսու պահանջարկը։ Միաժամանակ ստեղծված իրավիճակում նա առավել քննադատելի է համարում ոչ այնքան գնային քաղաքականությունը, որքան ոլորտը կանոնակարգելու մեխանիզմների բացակայությունը։

«Հաճախորդը տաքսի պատվիրելիս նախապես գիտի, թե որքան է վճարելու և կարող է հրաժարվել ծառայությունից։ Իսկ այ ոլորտն իրական բարեփոխումների կարիք ունի»,-ասաց Քեյանը։

Հայաստանում է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը

Իշխանությունները լիբերալիզացրել են այս դաշտը, հիմա անհասկանալի է, թե ով և ինչպես է աշխատում տաքսի-ծառայությունների ոլորտում։ Անհրաժեշտ է լիցենզավորում, տրանսպորտի և վարորդների դասակարգում մտցնել, մշակել տաքսի ծառայությունների և մասնավոր փոխադրողների աշխատանքի պահանջներն ու նորմերը, խիստ պահանջներ կիրառել վարորդների նկատմամբ և ամենակարևորը՝ հետևել այդ ամենին։

Կարգավորման մեխանիզմների բացակայության պատճառով ուղղակի անհնար է ծառայությունների որակի մասին խոսել։

Լրահոս
0