00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanСестры Лесмонья И Лиля Оганджанян пекут "женгялов хац" на степанакертском рынке
Сестры Лесмонья И Лиля Оганджанян пекут женгялов хац на степанакертском рынке - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հացի պահանջարկը նվազել է` զբոսաշրջիկներ չկան, Հայաստանից էլ ավելի քիչ են այցելում Արցախ։ Սակայն երկու քույր ամեն առավոտ շուկա են գնում և գործի անցնում` խմորի հետ աշխատանքով կարծես փորձելով պատերազմի հիշողությունները հեռվացնել։

Ստեփանակերտի շուկայում կողք կողքի այժմ երկու քույրեր են աշխատում` Լեսմոնյա և Լիլյա Օհանջանյանները։ 30 տարի նույն վայրում ժենգյալով հաց վաճառող տիկին Լեսմոնյան ուրախ է, որ քույրն այժմ իր կողքին է, սակայն նրանց միավորել է պատերազմը։

© Sputnik / Aram NersesyanԼեսմոնյա և Լիլյա Օհանջանյանները
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Լեսմոնյա և Լիլյա Օհանջանյանները

Շուկայում հայացքս կանգ է առնում նրանց վրա, երբ կանացի ծիծաղ եմ լսում. երկու քույր ժենգյալով հաց, չեբուրեկի, կարկանդակ են թխում`ընթացքում հին ու բարի օրերը հիշելով։ Քույրերը փորձում են իրենց հուշերով չհասնել մեր օրեր` իսկ պատահաբար պատերազմի թեմային առնչվելիս լռում և ձեռքը թաշկինակներին են տանում։

© Sputnik / Aram NersesyanՔույրերի պատրաստած կարկանդակները
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Քույրերի պատրաստած կարկանդակները

Տիկին Լեսմոնյան, որն արդեն մի քանի պատերազմ է տեսել, պատերազմի օրերին օդային տագնապի ազդանշանների տակ շուկայում ժենգյալով հաց է պատրաստել, հիմա վախենում է հետոյից։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լեսմոնյան
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Տիկին Լեսմոնյան

«Վաղվա օրվա հետ կապված ոչ մի հույս չունեմ։ Միայն գիտեմ, որ սրանով չի ավարտվելու ամեն ինչ. վաղն էլ ասելու են` Ստեփանակերտը տվեք։ Ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո ասում են մի բան, բայց այլ բան անում»,–նշում է տիկին Լեսմոնյան` գործից չկտրվելով և հերթական խմորի մեջ ժենգյալ լցնելով։

© Sputnik / Aram NersesyanԿինը կանաչեղենը լցնում է խմորի մեջ
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Կինը կանաչեղենը լցնում է խմորի մեջ

Նա պատերազմի օրերին Ստեփանակերտի` արդեն իսկ թշնամու կողմից ռմբակոծված շուկայի իր մշտական տեղում էր. ժենգյալով հաց էր թխում։ Դեռ հոկտեմբերի 17-ին Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել էր շուկա, զրուցել կնոջ հետ։ 

Այդ օրվանից շատ բան է փոխվել կնոջ կյանքում, ասում է` լավատեսությունն է իսպառ չքացել։ Նրա խոսքով` պատերազմի օրերին հույսով ու հավատով զինվորի համար ժենգյալով հաց էր թխում, իսկ հիմա հույսն ու հավատը կորել է. բոլորին ծախեցին։

Տիկին Լեսմոնյան ամենավերջին մարդկանցից է եղել, որ դադարեցրել է աշխատանքը Ստեփանակերտի շուկայում և ժամանակավոր տեղափոխվել Երևան, Աբովյան փողոցի սկզբնամասում նույն գործին անցել։ Սակայն այդ օրերին ուշք ու միտքը Արցախն է եղել։

«Նոյեմբերի 8-ին Արծրուն Հովհաննիսյանը գովեստով ասում էր, թե վաղը լավ լուր կլինի. իրենց լավ լուրը կապիտուլյացիան էր։ Իրենք գիտեին` ինչ է լինելու։ Գրչի մի հարվածով բոլորիս ծախեցին, բայց չեմ կարող ասել` ինչի համար։ Այսօր էլ ասում են` դե, պահեիք ձեր տարածքը, որ չտանեին։ Պատերազմը եղավ, որ մեզ ծախողներն արդարանալու տեղ ունենան»,–ասում է կինը ու չի նկատում, որ ժենգյալով հացը պետք եղածից շատ է թխվել։

Թաց աչքերով տիկին Լեսմոնյան ասում է` ճիշտ է, իր ընտանիքի անդամներից կորուստ չի ունեցել պատերազմի օրերին, բայց հավելում է. «Որտեղ մի հայ կա, կորուստ կա, էլի իմն է»։

Կինը նշում է` ինչ էլ լինի, Արցախն իր տունն է, իր հողն է, ոչ մի տեղ չի գնալու, այսինքն` գնալու տեղ էլ չունի։ Սակայն վատն այն է, որ դրական ոչ մի ակնկալիք չկա վաղվա օրվա նկատմամբ։

Նույն կարծիքին չէ Լեսմոնյայի կողքը չեբուրեկի թխող քույրը` տիկին Լիլյան. վերջինս կորցրել է իր տունը, ոսկեղենը թողել թշնամուն, անգամ տան և իրենց փաստաթղթերը չեն վերցրել, բայց կարծում է, որ ամեն ինչ տեղն է ընկնելու` նորից հարազատ Հադրութ են վերադառնալու։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լիլյան
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Տիկին Լիլյան

«Հադրութում ես ակումբի վարիչ էի. 60 տարեկան եմ և նոր–նոր տուն էինք կառուցում մեր ձեռքերով։ Մնում էր` խոհանոցը սարքեինք, աշխատողներ էինք կանչել, ես ու ամուսինս էլ միասին աշխատում էինք, որ մինչև ձմեռ մտնեինք, վայելեինք։ Բայց ինչ վայելել, պատերազմը սև բերեց մեր գլխին»,–ասում է կինը։

Семья Айка Симоняна - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը

Տիկին Լիլյան հոկտեմբերի 5-ին Երևան է եկել և Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցի հատվածում ժենգյալով հաց թխել։ Ասում է` այդ օրերին աշխատանքը մի կողմից ցրում էր մտքերը, բայց լինում էին պահեր, որ կենտրոնանալը դժվար էր, որքան էլ մեծ լիներ ժենգյալով հացի սպասողների հերթը։

Կինն ասում է, որ ամենադժվարը զոհերի անուններն ու թիվը լսելն է եղել։ Հետո հուզվում է ու զայրացած ասում` եթե պիտի հողերը հանձնեին, ինչո՞ւ այդքան տղա զոհվեց։

«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա

«Չէինք հավատում, որ ամեն ինչ վատ է լինելու, կորցնելու ենք մեր հարազատ Հադրութը, այսքան զոհ ենք տալու։ Երկու ամիս գլուխս այնքան խառն էր, որ չեմ էլ հիշել, ոսկիներս տանն եմ թողել, այսինքն` սկզբում մտածում էի` ապահով տեղում եմ թողել, իսկ հետո ամեն ինչ այնքան վատ էր, որ ով էր հիշում ունեցվածքի մասին։ Հարցն էն է, որ տան տեղը կգա, ոսկիների տեղը կգա, բայց զոհերի տեղը չի գա, մեր հողերի տեղը չի գա»,–ասում է տիկին Լիլյան ու անջատում ջեռոցը. սիրտ չկա գործը շարունակելու։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Լիլյան
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Տիկին Լիլյան

Կինն ասում է, որ այս օրերին Ստեփանակերտում գործն այնքան էլ լավ չէ. հասկանալի է, մարդիկ լավ օրի չեն, զբոսաշրջիկներ էլ չկան։ Եթե Երևանում օրական մինչև 2000 ժենգյալով հաց էին թխում, ապա հիմա 50-100-ն են թխում Ստեփանակերտում։

Տիկին Լիլյան Ստեփանակերտում ամուսնու հետ այժմ վարձով է ապրում, պետությունը փոխհատուցում է վարձը։ Նրա տղան նույնպես Հադրութում է ապրել` պատերազմից առաջ էին առանձնացել ընտանիքներով և առանձին տներ կառուցել։ Այժմ որդին Երևանում է, նրանք էլ Հադրութի փախլավա են թխում, վաճառում։

Կինը, ճիշտ է, հերթագրվել է, որ տուն ստանա, բայց հույս ունի, որ մինչև իր հերթը հասնի, արդեն Հադրութ, հարազատ տուն է վերադառնալու։

Հեռանում ենք նրանցից, կարճ ժամանակ անց քույրերը նորից գործի են անցնում. Արցախի այցետոմսերից մեկը` ժենգյալով հացը, չպետք է պակասի շուկայից։

«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից

Լրահոս
0