ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա - Լարս միջազգային ավտոճանապարհի Մլեթա - Գուդաուրի 14 կիլոմետրանոց հատվածը, որը Վրաստանից դեպի ՌԴ 1 տանում է, 3 օր շարունակ ցերեկային ժամերին փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հաղորդում է Վրաստանի Ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:
«Մլետա - Գուդաուրի ճանապարհահատվածում, վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով, կցորդիչներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտի երթևեկությունn արգելվում է 2021 թվականի մայիսի 25-ի, 26-ի և 27-ի ժամը 09:00 - ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար բաց է>, - ասված է հաղորդագրության մեջ:
Այս ռեժիմով տեղափոխումն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո:
Այս ճանապարհը ներկայումս ցամաքային միակ ճանապարհն է, որը Ռուսաստանի կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ: