00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից. ԱԽ քարտուղար

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн
Пресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանի խոսքով` Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մահացած զինծառայողի հարցով դիմելու է ՀԱՊԿ–ին: Այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պրովոկացիան Ադրբեջանն է արել։ Գիտեք, որ մենք պահանջ ենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ ու երբեմն պրովոկացիաներ են անում։ Մենք այս ամբողջ ինֆորմացիան փոխանցելու ենք ՀԱՊԿ–ին ու քննարկումները սկսենք, հասկանանք, թե ինչ ենք անում»,– ասել է նա։

Գրիգորյանը նաև շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներին Հայաստանը զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

«Եվ սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է շատ արագ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրը շատ արագ լուծում ստանա, հակառակ դեպքում իրավիճակը կարող է որևիցե միջադեպով ամբողջությամբ վերահսկողությունից դուրս գալ»,– ասաց նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Генеральный секретарь ОДКБ Станислав Зась после встречи с министром иностранных дел Армении (28 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
«ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր». Հարությունյանը խոսել է Զասի հետ

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում. հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։

Լրահոս
0