ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Բաքվում սկսվում է հայ գերիների՝ 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի ու 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։
Sputnik Ադրբեջանի Telegram–ալիքը հայտնում է, որ Բաքուն նրանց մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» համար:
Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ժամանակ։
«Ականապատ տարածքների քարտեզները տալու մեջ չէ խնդիրը». Քոչարյանը` գերիների վերադարձի մասին
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ադրբեջանում սկսվել է ևս մեկ հայ գերու՝ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը, որը Լիբանանի քաղաքացիություն ունի: Ադրբեջանցի զինվորականները նրան գերի են վերցրել 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Հայ գերուն մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են գերիների հարցը