00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը

Բաժանորդագրվել
Արցախյան վերջին պատերազմի առաջին իսկ օրերից հայ բժիշկներն աշխարհի տարբեր ծայրերից շտապեցին հայրենիք՝ դժվար ժամանակներում հայրենակիցներին օգնելու համար։ Փորձենք այդ օրերի իրադարձություններին նայել այդ բժիշկներից մեկի աչքերով։

Վնասվածքաբան-օրթոպեդ Նորայր Զախարյանը Մոսկվայից Արցախ է եկել պատերազմի մասին իմանալուն պես։ Ռուսաստանի մայրաքաղաքում նա ղեկավարում է քաղաքային թիվ 31 կլինիկական հիվանդանոցի օրթոպեդիայի բաժանմունքը։

Բժիշկը մեծ դժվարությամբ համաձայնեց հարցազրույց տալ․ ասում է՝ վիրահատություններ չենք արել, որ հետո պատմենք այդ մասին։ Բայց համոզեցինք...

© Sputnik / Asatur YesayantsՆորայր Զախարյանը
18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Նորայր Զախարյանը

Նորայրի ծնողները ծնունդով Մարտակերտից են, դեռ երիտասարդ տարիքում տեղափոխվել են Ռուսաստան։ Բժիշկը` ինքը, թեև ապրում և աշխատում է Մոսկվայում, բայց միշտ սերտ կապ է պահպանել Հայաստանի հետ։

Հարցին, թե հարազատներն ինչպես վերաբերվեցին թեժ մարտերի վայր մեկնելու նրա որոշմանը, պատասխանում է․ «Իհարկե անհանգստանում էին։ Բայց ամեն ինչ հասկանում էին։ Իսկ որոշումս հանկարծակի էր...»

Ամեն ինչ այդպես էլ եղավ՝ հանկարծակի, ինքնաբուխ, առանց որևէ նախնական պայմանավորվածության։ Դրա ժամանակը պարզապես չկար։

Ինչպես Ռոնալդուն՝ դաշտում

Նորայրը պատմում է, որ երբ պատրաստվում էր Հայաստան գալու տոմս գնել, նրան զանգահարել է գործընկերը՝ բժշկական գիտությունների դոկտոր, Ն․Վ․ Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ԳՀՀ-ի վիրաբույժ Շահեն Դանիելյանը։

© Sputnik / Aram NersesyanՇահեն Դանիելյանը
18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Շահեն Դանիելյանը

-Լսե՞լ ես, Ղարաբաղում պատերազմ է սկսվել,-ասել է Շահենը։

-Հա, գնում ենք։

-Ես էլ եմ գալիս։

Ու նա էլ է միացել։

«Իսկ թռիչքից առաջ զանգեցի մյուս ընկերոջս՝ Ատոմին (Ատոմ Տեր-Գրիգորյանը Մոսկվայի Օդինցովո շրջանի գլխավոր վնասվածքաբանն է)։  Հարցրեցի՝ ձողային ապարատներ ունի՞։ Ատոմը պատասխանեց, որ ապարատներ չկան, բայց ինքն էլ է մեզ հետ գալիս»,-պատմեց մեր զրուցակիցը։

Герой карабахской войны сержант Эдгар Маркосян с мамой Анаит - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Մայրը լուրերից իմացավ, որ Էդգարն Արցախի հերոս է. ինչպես խոցեց առաջին ու հաջորդ 9 տանկերը

Հայերի համար այդ ծանր օրերին բժիշկներն Արցախ էին գալիս տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Եվրոպայի այլ երկրներից։ Այսպես, Լոս Անջելեսի Ոտնաթաթի և սրունքաթաթի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր և նախագահ Արմեն Հակոբջանյանին հաջողվել էր Ստեփանակերտ հասնել պատերազմի արդեն հինգերորդ օրը։

Նրանց բոլորի մասին Նորայրը պատմում է ոչ թե պարզապես ջերմությամբ, այլ առանձնահատուկ հպարտությամբ։

«Բազմաթիվ լուրջ բժիշկներ էին Արցախ եկել նաև Հայաստանից։ Արգիշտին՝ սիրիահայ է, անոթային վիրաբույժ։ Միկրովիրաբույժ Դավիթը, որն ամբողջ պատերազմի ընթացքում մնաց Ղարաբաղում... մենք բոլորս լավ ընկերներ ենք դարձել»,-ասում է նա։

Շահեն Դանիելյանին մեր զրուցակիցը հայտնի ֆուտբոլիստի հետ է համեմատում․որքան էլ ծայրահեղ լիներ իրավիճակը վիրահատարանում, երբ Շահենը ներս էր մտնում, ամեն ինչ կախարդական կերպով տեղն էր ընկնում, ճիշտ ինչպես Քրիշտիանու Ռոնալդուի՝ դաշտ մտնելուն ժամանակ։

Բժիշկ Հակոբջանյանը միշտ էլ ակտիվ է եղել․բացի բուն բժշկական գործունեությունից, նա մշտապես ցրում էր լարվածությունը, կարողանում էր սիրտ տալ վիրահատարանի բուժքույրերին, տեղին կատակում էր երբ նրանք նեղված էին լինում։  Այդպես պետք եկավ ուսանողական տարիներին ձեռք բերված հմտությունը․ Հակոբջանյանը ԵՊԲՀ-ի ՈւՀԱ-ի թիմի կապիտաններից է եղել։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Հակոբջանյանը
18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Արմեն Հակոբջանյանը

Ամենածանրը...

«...Ամենածանրն աշխատանքի վրա կենտրոնանալն էր, վիրահատելը, երբ շուրջ բոլորը ռմբակոծում էին։ Իսկ երբ թշնամին արդեն Շուշիի տակ էր, ավելի հեշտ էր զենք վերցնել, քան վիրահատարան մտնել։ Թվում էր, թե կարող ես ինչ-որ կերպ ազդել դեպքերի ընթացքի վրա»,-ասում է բժիշկ Նորայր Զախարյանը։

Կարևոր բաներից...

Բժիշկը խոստովանում է, որ իրենց ամբողջ թիմին ցնցել է երիտասարդ զինվորների կամքն ու պահվածքը։

«Այդ 18-20 տարեկան տղաներն ուղղակի ֆանտաստիկ էին․ ուժեղ, դիմացկուն, զուսպ, մեկը մյուսի հանդեպ այնքան հոգատար։ Քանի դեպք է եղել, որ շատ երիտասարդ տղերքը մեզ՝ բժիշկներիս, ասել են՝ ընկերոջս կամ հրամանատարիս զննեք, ես կդիմանամ։ Նրանք բոլորը նույնիսկ ուրիշ տեսք ունեին՝ բոլորը համակրելի, գեղեցիկ...»,-պատմում է Նորայրը՝ չթաքցնելով իր հիացմունքը երիտասարդ մարտիկների նկատմամբ։

Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին

Նրա խոսքով՝ տարիքով ավելի մեծ տղամարդիկ ավելի շատ էին ախուվախ անում և ավելի շատ էին բողոքում, քան այդ երեխաները։ Բժիշկն ավելացնում է, որ Երևանից Արցախի իրավիճակն այլ էր թվում, սակայն այնտեղ հայտնվելուց 15 րոպե հետո սկսում էիր հասկանալ կատարվող ամբողջ սարսափը։

«Ուղղակի չեն պատկերացնում, թե ինչ տղերք են։ Նայելով երիտասարդներին, որոնք մինչև վերջին պահը պաշտպանում էին իրենց դիրքերը` ինքդ էլ հասկանում էիր, որ պետք է կատարես քո աշխատանքը։ Նրանք մեզ արիություն էին ներշնչում»,-պատմում է նա։

«Ինձ հետ տարեք Շուշի»

Բժիշկը մի գյումրեցի երիտասարդի մասին է պատմում, որին Շուշիից վիրավոր բերել էին և պատրաստվում էին Երևան ուղարկել։

«Դոկտոր ջան, ախր ի՞նչ Երևան։ Ասա, թող ինձ հետ տանեն Շուշի, ընկերներս էնտեղ են։ Պետք չի Երևան»,-Գյումրու բարբառով խնդրում էր բժշկին ու շտապօգնության վարորդին։

Гарик Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

Նորայրը նաև ազգությամբ եզդի մի տղայի է հիշում։ Վերջինս վիրավորվել էր խրամատում, որը հետո ադրբեջանցիները գրավել էին։ «Լավ տղա էր։ Վիրավորվելուց հետո հենց տեղում էլ խրամատավորվել էր և թշնամու աչքին չէր երևում։ Խրամատի մի ծայրին նա էր, մյուսին՝ ադրբեջանցիները։ Ժամանակ առ ժամանակ նրանք հայկական անուններ էին գոռում, որպեսզի հասկանան՝ մոտակայքում հայեր կան, թե ոչ։ Տղան մոտ 4-5 օր այդպես դիմացել էր, հետո թշնամին հավանաբար նահանջել էր, և մերոնք գտել էին նրան։ Այդպես փրկվել էր»։

Տարբեր երկրներից Արցախ ժամանած կամավորական բժիշկները՝ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ, պատերազմից հետո հիմնել են Eternal Nation («Հավերժական ազգ») հիմնադրամը, որի նպատակն է սեփական ուժերով և ռեսուրսներով օգնել վիրավոր հայ զինվորներին վերականգնմանը։ Վերականգնողական կուրսի ընթացքում օգտագործվելու են ամենաժամանակակից բժշկական տեխնոլոգիաները, հատկապես՝ պրոթեզավորման ոլորտում։

Լրահոս
0