ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Խառը մենամարտերում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը իր կարիերայի 22-րդ հաղթանակն է տոնել: Մենամարտի տեսանյութը տեղադրվել է Open Fighting Championship-ի Instagram-ի էջում:
Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Բրազիլիայի ներկայացուցիչ Միշել Սիլվային (30:27, 29:28, 29:28)։
Посмотреть эту публикацию в Instagram
Վարդանյանի և Սիլվայի հանդիպումը ռինգում Open FC 4 մրցաշարի շրջանակներում կայացած մարզական երեկոյի գլխավոր մենամարտն էր։
44-օրյա պատերազմի ժամանակ Էդուարդ Վարդանյանն Արցախում էր ՝ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է (MMA):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդանյանն ու Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատրաստվում են ըմբշամարտի դպրոց բացել Արցախում։
«Մեծ սաղավարտի» ամենաերիտասարդ հաղթողը. Ալեքսիս Օհանյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել