00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանիպուլյատիվ էֆեկտ. դատախազի խորհրդականը՝ Արմեն Գևորգյանի գրառման մասին

© Official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Բաժանորդագրվել
Աբրահամյանն առաջարկում է շանտաժի, ապօրինի քրեական գործեր հարուցելու վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում դիմել իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձում է մանիպուլյատիվ էֆեկտով ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք։ Նման կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Facebook-ի իր էջում նա անդրադարձել է նախկին փոխվարչապետի՝ Telegram ալիքում կատարած գրառմանը։

Армен Геворгян на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Արմեն Գևորգյանը չի ընդունել մեղադրանքը. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

«Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է իրական ժողովրդավարություն գործողության մեջ ...»,- գրել էր Արմեն Գևորգյանը։

Դատախազի խորհրդականն ընդգծում է, որ իր պնդումներն անելիս «բազմափորձ Ա. Գևորգյանը դրանք հաստատող որևէ կոնկրետ դեպք, փաստ, անգամ տվյալ չի վկայակոչում»։

Աբրահամյանը հիշեցնում է՝ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։

«Քրեական վարույթների հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով»,- նշում է Աբրահամյանը։ Նա պնդում է՝ եթե որևէ անձ տեղեկություններ ունի մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստի տվյալներ կան, անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին։

«Հայաստան» դաշինքը բացառում է որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում «նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր»։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այժմ «Հայաստան» դաշինքի շտաբի պետն է։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին։

Լրահոս
0