ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Երեկվանից հրշեջներին չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրում բռնկված հրդեհը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներին մի քան մարտական հաշվարկներ են մասնակցում։ ԱԻՆ տեղեկություններով՝ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայրում է նաև ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Ի դեպ, աղբավայրի այրվելու հետևանքով տարածված վատ հոտի վերաբերյալ սոցցանցերում ահազանգում են անգամ Երևանի, մասնավորապես Շենգավիթ համայնքի բնակիչները։
Մայիսի 22-ին ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մասին։ Նշվել էր, որ մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ավելի ուշ նրանց միացել է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ–ը հայտնել է վնասի չափը
Երևանի տարբեր հատվածներից տեսանելի է նաև այրվող աղբավայրի ծուխը։