00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեն կարող ինքնաձիգը մեր գլխին դնել ու ասել՝ եկեք քննարկենք ով որտեղ է կանգնելու. Մարուքյան

© SputnikВыступление Эдмона Марукяна во время заседания партии "Просвещенная Армения" (23 мая 2021). Еревaн
Выступление Эдмона Марукяна во время заседания партии Просвещенная Армения (23 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Բաժանորդագրվել
ԼՀԿ առաջորդի խոսքով՝ կրակելու, պատերազմ սկսելու որոշումը «վերջին հանգրվանն է», պետք է կարողանալ դիվանագիտության շնորհիվ սահմանային խնդիրը լուծել։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Սահմանային խնդիրներն ապագայում կարող են քննարկվել, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության, սպառնալիքի, զենքի, ուժի ներքո։ Կուսակցության երրորդ համագումարում հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Պնդումը, թե «Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա», ճիշտ չէ. ՊՆ-ն հերքում է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։

«Մեզ առաջարկում են՝ եկեք ինքնաձիգը դնենք ձեր գլխին, և էդ ինքնաձիգը ձեր գլխին դրած ձեզ հետ քննարկենք, թե սա մե՞ր սահմանն է, թե՞ ձեր սահմանն է։ Եվ ամբողջ աշխարհով մեկ մենք աղաղակում ենք, աշխատում ենք, զբաղվում ենք, մեր գործընկերներին համախմբում ենք այս պրոցեսում, որ չի կարող լինել մի իրավիճակ, երբ ինքնաձիգը մեր գլխին դնեն և ասեն՝ եկեք քննարկենք՝ ով որտեղ է կանգնելու»,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության և դիվանագիտության աշխատանքի միջոցով պետք է ճնշում գործադրել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։

Մարուքյանի կարծիքով՝ կրակել միշտ կարող ենք, բայց դա վերջին հանգրվանն է, պատերազմն էլ վերջին որոշումն է։

«Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ կենաց-մահու կռիվ է տրվել, բայց հիմա պետք է այնպես անել, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ, միջազգային ճնշմամբ թշնամուն դուրս հրավիրենք ՀՀ սահմաններից»,- հայտարարեց Մարուքյանը։

Նա ընդգծեց՝ մեր ճանաչած թշնամու կողքին Հայաստանն ունի ևս մի թշնամի, որի մասին կարծես թե չենք ուզում խոսել։ Շեշտեց՝ այդ թշնամին ատելությունն է։

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է Սյունիքում ռուսական զորամիավորում ստեղծել

«Երկիրը բաժան-բաժան է արված, մեր հասարակությունը լցված է ատելությամբ, էդ ատելությունը քարոզվում է երկար ժամանակ»,- նշեց Մարուքյանն ու հավելեց՝ իրենք մերժում են այդ ատելությունը։

Նրա խոսքով՝ ատելությունը շարունակվում է նոր թափով նախընտրական այս շրջանում, ինչը շարունակում է թուլացնել ու մասնատել մեր հասարակությանը։

«Երբ թշնամին մտնում է ՀՀ տարածք, մենք մեկ ատելու կերպար ունենք՝ այդ թշնամին է, որը մտել է ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Լրահոս
0