ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Ռոման» ուզում է Հենրիխ Մխիթարյանին պահել թիմում` չնայած Ժոզե Մոուրինյոյի տեղափոխմանը։ Տեղեկությունը հայտնում է իտալական Calciomercato–ն («Ֆուտբոլային շուկա»)։
Պարբերականի տվյալներով՝ «Ռոմայի» հետ նոր պայմանագիրն արդեն որոշված հարց էր, երբ հայտնի դարձավ, որ թիմի նոր մարզիչը լինելու է Ժոզե Մոուրինյոն, որի աշխատանքը «Տոտենհեմում» չէր ստացվել։
Գաղտնիք չէ, որ Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունները լարված էին դեռևս «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ժամանակներից։
«Բայց «Ռոմայում» Մխիթարյանը սովորական խաղացող չէ, այդ պատճառով էլ Մոուրինյոն երկխոսության պատրաստակամություն է հայտնել, ամենայն հավանականությամբ թիմի մենեջերների հետ զրույցից հետո, որոնք իրենց հերթին շփվել են Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ»,– նշում է պարբերականը։
«Ուստի Մխիթարյանի և «Ռոմայի» պատմությունն ամենևին էլ ավարտված չէ, ամեն ինչ տանում է նրան, որ նրանք միասին կմնան», նշում է Calciomercato-ն։
Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի մարզիկին. տեսանյութ
Նշենք, որ Մխիթարյանը բավականին հաջող է անցկացրել նախորդ խաղաշրջանը, իսկ այս խաղաշրջանում Իտալիայի առաջնությունում արդեն 12 գոլ է խփել և 10 գոլային փոխանցում կատարել։ Վերջին տուրից առաջ, որը կսկսվի վաղը, ռմբարկուների ցուցակում Մխիթարյանը թոփ-15-ի մեջ է (հարձակվող չհանդիսանալով), իսկ ասիստենտների մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում ամբողջ A Սերիայում (Ռոդրիգո դը Պոլի, Դուվան Սապատայի և Պյոտր Զելինսկու հետ միասին` զիջելով միայն Ռուսլան Մալիկովսկուն)։
Առաջնության վերջին երեք խաղերում Մխիթարյանը երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել. Մխիթարյանը խոսել է «Ռոմայում» մնալ–չմնալու մասին