ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սկսել է անհանգստանալ, թե ինչպես իր երեխաները կարձագանքեն իրենց ընտանիքի վերաբերյալ ռեալիթի շոուում տեսածին։ Տեղեկությունը հայտնում է ET Canada-ն:
Քարդաշյանը խոստովանել է, որ իր ավագ դուստրը՝ 7 տարեկան Նորթը, հաղորդման որոշ հատվածներ արդեն տեսել է TikTok սոցիալական ցանցում, որից հետո կատակել է մոր հասցեին։
Քարդաշյանը դեռ երկմտում է ՝ արժե՞ արդյոք այդ հաղորդումները ցույց տալ երեխաներին, նա հատկապես չգիտի, թե ինչպես խոսի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ ամուսնության մասին:
«Ես իսկապես չեմ ուզում բացատրել, թե ով է Քրիս Համֆրիսը: Ես պատրաստ չեմ, որ երեխաները տեսնեն այդ ամենը, հատկապես` Նորթը: Նրանք վերջերս ինձ խնդրեցին, որ թույլ տամ դիտել շոուն, բայց ես իսկապես կասկածում եմ, քանի որ այդ դեպքում ես ստիպված կլինեմ նրանց շատ բան բացատրել», - ասել է Քարդաշյանը:
Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին
Մոդելն ու բասկետբոլիստը ամուսնացել են 2011 թվականի օգոստոսի 20-ին, իսկ նույն տարվա հոկտեմբերի 31-ին Քիմը ամուսնալուծվել է: 2014-ին Քարդաշյանն ամուսնացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են Քարդաշյանի 4 երեխաները։ Ս.թ. փետրվարին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է: