ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը մայրիկ է դարձել։
2020 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ և սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Իլգար Մամեդովը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Եգորյանը ժամանակավորապես դադարեցրել է կարիերան, իսկ մեկ ամիս անց 27-ամյա Եգորյանը հայտնել էր հղիության մասին:
«Մի ամաչեք». սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր երգելով դյութել է երկրպագուներին. տեսանյութ
«Մայիսի 3-ին մեր ընտանիքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել։ Ես ու ամուսինս գրեթե 5 կգ-անոց հրաշքի ծնողներ ենք դարձել։ Ճիշտ են ասում, որ երջանկությունը կշիռ ունի»,-այսպես է Եգորյանը մակագրել երեխայի հետ լուսանկարը Instagram-ում։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք` Յանա Եգորյանը 2016 թվականին ոսկե մեդալ նվաճեց Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում։ Նրա ձեռքբերումների թվում են նաև աշխարհի առաջնության երկու ոսկե մեդալներն ու Եվրոպայի առաջնությունների վեց հաղթանակները։
Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում