00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Սուրեն Գրիգորյան
Բոլոր ավտոբուսներում այսօրվանից հնարավոր է վճարել բանկային քարտերով. Սուրեն Գրիգորյան
11:20
2 ր
Հովհաննես Բաղրամյան
Մարշալ Բաղրամյանի ընտանիքը ծանր է վերապրում Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները․ Հովհաննես Բաղրամյան
11:22
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկությունը, որն ունեմ, ինձ բավարարում է. նախարարը` Փաշինյանի հիշատակած փաստաթղթի մասին

© Sputnik / Asatur YesayantsМинистр экономики Ваан Керобян в гостях радио Sputnik
Министр экономики Ваан Керобян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանը շեշտեց, որ իրենց կառավարությունն ամենաբաց կառավարությունն է, որ երբևիցե եղել է Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում, որը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է ստորագրել, ՀՀ տարածքների հանձնման մասին խոսք չկա։

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը` խոստովանելով, որ փաստաթուղթն անձամբ չի տեսել։

«Ճիշտն ասած` աշխատանքային պրոցես է, ես այդ ոլորտի մասնագետը չեմ։ Այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, ինձ` որպես հայրենասեր մարդու, բավարարում է այս պահին, և ես կարող եմ այդքանով կիսվել ձեզ հետ»,– ասաց Քերոբյանը` կարծիք հայտնելով, որ փաստաթուղթն առաջիկայում կհանրայնացվի, քանի որ դրանում «մեծ խնդիր չկա»։

«Ես չեմ այդ փաստաթղթի հրապարակողը, ես վստահ եմ, որ ճիշտ ժամանակին հանրությունը դրա մասին կտեղեկացվի։ Դուք գիտեք, որ մեր կառավարությունն ամենաբաց կառավարությունն է, որ երբևիցե եղել է Հայաստանում»,– ասաց Քերոբյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян и сопредседатель ОБСЕ Стефан Висконти (Франция) перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Իլյուզիաների չտրվենք. Փաշինյանը ներկայացրեց Ղարաբաղի հարցի կարգավորման իր տեսլականը

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

 

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Լրահոս
0