ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության առաջնորդ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մտահոգ քաղաքացիներին հրավիրում է կառավարության շենքի մոտ։
«Այսօր` ժամը 17:00-ին, կառավարության շենքի մոտ։ ՀՀ քաղաքացիներիս պահանջատիրությունը ներկայացնելու համար ժամը 17:00-ին լինելու եմ ՀՀ կառավարության շենքի մոտ: Մտահոգ քաղաքացիները կարող են միանալ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել
Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։
Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։