00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացին օգնել է թուրքերին իրենց անհրաժեշտ տեղեկությունները ստանալ

© Sputnik / Zara MikaРуки на клавиатуре компьютера
Руки на клавиатуре компьютера - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
Թուրքիայում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագրի օգնությամբ թուրքերն ապօրինի տիրացել են ՀՀ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հերթական դավաճանին։ Քննությամբ պարզվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը թուրքերին է վաճառել Հայաստանի մասին տեղեկություններ։

2018թ.-ի կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, աշխատելով հայաստանյան բուքմեյքերական ընկերություններից մեկում ու տիրապետելով թուրքերենին, բանակցություններ է վարել Թուրքիայի նույն ոլորտի ընկերության թուրք աշխատակցի հետ` նրան խոստանալով հայաստանյան ընկերության համակարգչում ներբեռնել տեղեկությունները պատճենող վնասաբեր ծրագիր։

Внеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Դավաճանության և լրտեսության համար այսուհետ կարող են ցմահ ազատազրկման ենթարկվել

Չունենալով անհրաժեշտ համակարգչին հասանելիություն` նա համոզել է գործընկերոջը, թե անհրաժեշտ է ընկերության աշխատակիցների տվյալներով ֆայլ ներբեռնել գրասենյակի աշխատակցուհիներից մեկի համակարգչում։ Ապա Թուրքիայից ստացած nor.ashxatoxner.xls.xls.xls անվամբ ֆայլը «Skype Google» –ի իր անձնական հաշվից ուղարկել է աշխատակցի հաշվին։ Վերջինն էլ այն ներբեռնել է գործընկերուհու համակարգչում` չտեղեկացնելով էլեկտրոնային ֆայլի պարունակության մասին:

Դրա արդյունքում  Թուրքիայում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագիրը հնարավորություն է տվել թուրքերին ապօրինի տիրանալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:

ՀՀ–ում պետական դավաճանության և լրտեսության համար ամենախիստ պատիժը կկիրառվի. Էնֆիաջյան

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա բուքմեյքերական գրասենյակի աշխատակցին մեղադրանք է  առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործից նա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն:

Լրահոս
0