00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով գնում են ԱԺ, որտեղ և Փաշինյանն է. տեսանյութ

Բաժանորդագրվել
Կառավարության շենքի մոտ ցուցարարները հայտարարել էին, որ եկել է բեկումնային պահ և անհրաժեշտ է անցնել վճռական գործողությունների։

ՀՀ կառավարության մոտ Ադրբեջանի հետ ստորագրվող փաստաթղթի դեմ բողոքի ակցիա իրականացնողները երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ հիմա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում:

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր, ժամը 17։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի են հրավիրել ՀՅԴ ՀԵՄ-ը և Կարին Տոնոյանի «5165» ազգային շարժումը և Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային–քրիստոնեական նախաձեռնությունը։ Պատճառը աղմուկ հանած ենթադրյալ փաստաթուղթն է, որը Փաշինյանը պատրաստվում է ստորագրել ադրբեջանական և ռուսական կողմերի հետ։

Участники акции протеста с требованием опубликовать договор с Азербайджаном с баннерами и плакатами - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Փաստաթղթի պատճառով փոթորկված Երևանը. բողոքի ակցիայի ամենավառ կադրերը

Նրանք նաև պաշտպանության նախարարությունից և գլխավոր շտաբից պահանջում են կատարել երկրի պաշտպանության սահմանադրական պարտականությունները` ամրապնդել դիրքերը Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով, ինչպես նաև դադարեցնել ապատեղեկատվություն տարածելն ու հանրությանը ասել բացառապես ճշմարտությունը։

Ակցիային մասնակցում են «5165» ազգային շարժման ղեկավար Կարին Տոնոյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և տարբեր հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Ցուցարարները հայտարարել են, որ եկել է բեկումնային պահ և անհրաժեշտ է անցնել վճռական գործողությունների։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

«Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են». Փաշինյանն ԱԳՆ–ի` անտեղյակ լինելու մասին

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Լրահոս
0